Նոյեմբերյան համայնքով անցնող միջպետական ճանապարհը՝ ամբողջությամբ լուսավորված ու ավելի բարեկարգ
BLOGԱպրելու Երկիր կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Նոյեմբերյան համայնքով անցնող միջպետական ճանապարհը շուտով երկիր մուտք գործող հյուրերին դիմավորելու է ամբողջությամբ լուսավորված ու ավելի բարեկարգ՝ հենց սահմանից։
Միջպետական ճանապարհները Հայաստանում լուսավորություն գրեթե չունեն և տասնամյակներ շարունակ բազմաթիվ անհարմարություններ ու խնդիրներ են առաջացնում թե՛ բնակիչների և թե՛ ճանապարհից օգտվող զբոսաշրջիկների ու քաղաքացիների համար։
Լուսավորության բացակայությունը հատկապես մեծ խնդիր է գիշերային ժամերին վթարների առումով։ Նոյեմբերյանը Հայաստանի հյուսիսային սահմանն է, ցամաքային ուղիով ամենամեծ հոսքն ունեցող դարպասը։ Հետևաբար, շատ կարևոր է, թե մենք ինչպես ենք դիմավորում մեր հյուրերին, ինչպես ենք ներկայանում և ինչ տպավորություն ենք թողնում։ Իսկ մենք պարտավոր ենք հենց մուտքից ներկայանալ հավուր պատշաճի և մեր երկիրը ներկայացնել ինչպես հարկն է՝ բարեկարգ, կոկիկ, մաքուր ու հյուրընկալ։
Ապրելու երկիրը սկսվում է համայնքներից, և ԱՊՐԵԼՈՒ պետք է դառնա Հայաստանի ամեն անկյուն, ամեն բակ, գյուղ ու քաղաք։
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
“Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBank
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



