Ինչով է տարբերվում միլիարդատերը միլիոնատիրոջից. Մեծահարուստներին «կպցնելու» կուրսեր
LIFEՊեկինում բացվել է «Հոգևոր կրթության կենտրոն», որի իրական նպատակը կանանց՝ հարուստ տղամարդկանց գայթակղել սովորեցնելն է, հաղորդում է Reuters-ը։
3 հազար դոլար գումարի դիմաց մասնագետները սովորեցնում են նախ տարբերել միլիոնատերերին միլիարդատերերից, ինչպես նաև գեղեցիկ շպարվել, թեյի արարողություն անցկացնել, և զրուցել ցանկացած թեմայի շուրջ։ 30 ժամ տևող կուրսին արդեն գրանցվել է 2800 երիտասարդ չինուհի։
«Ողջ կյանքս երազել եմ ամուսնանալ միլիոնատիրոջ հետ։ Հրաշալի է, որ այժմ կարող եմ սովորել ինչպես դա անել։ Նման ամուսնության գլխավոր դրական կողմը՝ բոլոր խնդիրներից ազատվելն է», ասել է նրանցից մեկը։
Աղջիկների մեծ մասը իրենց հետ սովորողների մեջ պոտենցիալ հակառակորդ է տեսնում, սակայն կենտրոնի ղեկավարության հավաստմամբ դա լուրջ խնդիր չէ։
Հաստատությունում նաև միջնորդությամբ են զբաղվում։ Դրա համար հարուստ տղամարդիկ պետք է 4500 դոլարի չափով մուծում անեն, ինչի դիմաց հանդիպում է կազմակերպվում ուսանողներից մեկի հետ։ Ուշագրավն այն է, որ նման «կույր» հանդիպումների արդյունքում շատ հաճախ են ընտանիքներ կազմվում։ Վերջին մի քանի շաբաթում 30 կին հայտարարել է, որ գտել է իր ընտրյալին։ Օրեցոր աճում է կենտրոն դիմող մեծահարուստների թիվը, այդ թվում ամուսնացած։



