Ալիևը պնդում է, թե գոհ է Մյունխենում Փաշինյանի հետ հանդիպման արդյունքներից
INTERNATIONAL NEWSՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Ադրբեջանի նախագահը գոհունակություն է հայտնել Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հանդիպման արդյունքներից, որը կայացել է Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում:
ԱՊԱ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ մարտի 6-ին ընդունելով ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի Կովկասում բանակցությունների հարցեով գլխավոր խորհրդական Լուի Բոնոյին։
Ալիեւը երախտագիտություն է հայտնել ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենին այդ ուղղությամբ նրա մշտական ջանքների համար։
«Զրույցի ընթացքում Ալիևը գոհունակություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև փետրվարի 18-ին Մյունխենում կայացած հանդիպման արդյունքների առթիվ։ Ադրբեջանի նախագահը նաև իր երախտագիտությունն է հայտնել Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի կողմից այդ ուղղությամբ գործադրվող մշտական ջանքերի համար», - ասված է հաղորդագրությունում: