Ռոնալդուն մտադիր է հեռանալ Ռեալից, ակումբը նոր առաջատարի դերում տեսնում է Բեյլին. The Telegraph
SPORTՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ամենայն հավանականությամբ, ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կլքի ակումբը, հայտնում է «The Telegraph»-ը:
Նշվում է, որ մադրիդյան ակումբն այլևս հույսեր չի կապում պորտուգալացու հետ, քանի որ այս տարի նա կդառնա 31 տարեկան, ինչպես նաև վերջին ժամանակներս սկսել է ծնկի ցավեր ունենալ: «Արքայական ակումբի» նախագահ Ֆլորենտնո Պերեսը թիմի նոր առաջատարի դերում տեսնում է Գարեթ Բեյլին:
Բացի այդ, «Ռեալն» արդեն կողմնորոշվել է Ռոնալդուի հնարավոր փոխարինողի հարցում, ով պետք է դառնա «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը:
Կարիերան շարունակելու Ռոնալդուի ամենահավանական թիմը համարվում է ՊՍԺ-ն, սակայն «Մանչեսթեր Յունայթեդը» նույնպես մտադիր է առաջարկ կատարել իր նախկին ֆուտբոլիստին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
4
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
5
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players



