Դուք ծնվել եք հաղթանակների ու ձեռքբերումների բերկրանքը վայելելու, միշտ սիրված ու գնահատված լինելու համար. «Ապրելու երկիր» կուսակցություն
BLOGՍիրելի՛ կանայք և աղջիկներ, մայրեր ու քույրեր,
Շնորհավորում ենք գարնանային ամենագեղեցիկ օրվա՝ Կանանց միջազգային տոնի առիթով։
Դուք արժանի եք անսահման սիրո և երջանկության, ներդաշնակության և բարեկեցության, անմնացորդ նվիրումի և գնահատման։ Ձեր յուրաքանչյուր օրն ապրեք արժանի ու կարող լինելու գիտակցումով և այն ազնիվ գաղափարով, որ ձեզ համար անհնարին ոչինչ չկա, և որ դուք ծնվել եք հաղթանակների ու ձեռքբերումների բերկրանքը վայելելու, միշտ սիրված ու գնահատված լինելու համար։
Այս օրով մեկնարկում է կանանց նվիրված մեկամսյակը, սակայն թող որ տոն լինի ձեր յուրաքանչյուր օրը, և թող միշտ շրջապատված լինեք հենց այն մարդկանցով, ովքեր չեն խնայի ոչինչ՝ այդ տոնը ձեզ պարգևելու համար։
Սեր և խաղաղություն, անսպառ դրական էներգիա, ջերմ հույզեր և ամենայն բարիք Ձեզ ու Ձեր ընտանիքներին։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



