Թագուհի Թովմասյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ
BLOGԹագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Սիրելի՛ կանայք և աղջիկներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ։
Սիրելի՛ կանայք և աղջիկներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ։
Ցանկանում եմ անսպառ սեր, ներդաշնակություն ու հարատև խաղաղություն։
Ձեզ համար առանձնացրել եմ մի քանի հետաքրքիր փաստ տոնի առթիվ․
Տոնի ակունքները հասնում են 1857թ. մարտի 8, երբ Նյու Յորքում աշխատավոր կանայք կազմակերպեցին ցույց՝ պահանջելով տղամարդկանց հավասար աշխատանքային իրավունքներ, աշխատանքային օրվա կրճատում և աշխատանքային պայմանների բարելավում:
1910թ. օգոստոսի 27-ին Կոպենհագենում կայացած Կանանց երկրորդ միջազգային սոցիալիստական կոնֆերանսին Կլարա Ցետկինն առաջարկեց մարտի 8-ը հայտարարել Կանանց միջազգային օր:
Հայաստանում մարտի 8-ը պաշտոնապես սկսեց նշվել 1921թ.-ից։
1977թ. ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան մարտի 8-ը սահմանեց որպես կանանց իրավունքների և աշխարհի խաղաղության օր։
Եթե այլ հետաքրքիր փաստեր գիտեք, կարող եք կիսվել։
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
“Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBank
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



