Չեմպիոնների լիգա. հայտնի է 1/4 եզրափակչի 4 մասնակից
SPORTՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Երեկ՝ մարտի 8-ին, ավարտվել են Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի հերթական պատասխան հանդիպումները։ Առաջին խաղում «Բավարիան» 2:0 հաշվով հաղթել է ՊՍԺ-ին և ընդհանուր 3:0 հաշվով առավելության հասնելով՝ դուրս է եկել մրցաշարի հաջորդ փուլ: Մեկ այլ խաղում «Միլանը» ոչ-ոքի է խաղացել «Տոտենհեմի» հետ (0:0): Առաջին խաղում 1։0 հաշվով տարած հաղթանակի շնորհիվ իտալական ակումբը կարողացել է դուրս գալ քառորդ եզրափակիչ։
Ավելի վաղ մրցաշարի 8 լավագույն թիմերի թվում ընդգրկվել էին «Չելսին» ու «Բենֆիկան»: Լոնդոնյան ակումբը հաղթել էր Դորտմունդի «Բորուսիային» (2-0, ընդհանուր հաշվով՝ 2-1), իսկ Լիսաբոնը ներկայացնող թիմը հաղթել է «Բրյուգեին» (5-1, ընդհանուր հաշվով՝ 7-1):
Մրցույթի 1/8 եզրափակիչի հաջորդ հանդիպումները կանցկացվեն համապատասխանաբար մարտի 14-ին և 15-ին։ Առաջին խաղային օրը կկայանան «Պորտու»-«Ինտեր» և «Մանչեսթեր Սիթի»-«ՌԲ Լայպցիգ» հանդիպումները, իսկ երկրորդում՝ «Ռեալ»-«Լիվերպուլ»-ը և «Նապոլի»-«Այնտրախտ»: