Ռուսաստանը գիշերը 81 հրթիռ է արձակել Ուկրաինայի ուղղությամբ
INTERNATIONAL NEWSՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Մարտի 9-ի գիշերը Ռուսաստանը տարբեր տեսակի 81 հրթիռ է արձակել Ուկրաինայի ուղղությամբ, ուկրաինական ՀՕՊ-ը խոցել է 48 թևավոր հրթիռից 34-ը։
Ինչպես հայտնում է pravda.com.ua-ն, այս մասին ասել է Ուկրաինայի Զինված ուժերի ռազմաօդային ուժերի մամուլի ծառայությունը:
«Այս գիշեր հակառակորդը զանգվածային հրթիռային հարձակում է իրականացրել Ուկրաինայի կարևորագույն ենթակառուցվածքի վրա։
Տարբեր վայրերից իրականացրել է հրթիռների 81 արձակում`
- օդից X-101/X-555 թևավոր հրթիռների 28 արձակում;
- ծովից 20 «Կալիբր» թևավոր հրթիռների արձակում;
- օդից X-22 թևավոր հրթիռների 6 արձակում;
- օդից X-47 «Կինժալ» թևավոր հրթիռների 6 արձակում;
- 2 - X-31P, 6 - X-59 հրթիռների 8 արձակում;
- С 300 զենիթային կառավարվող հրթիռների 13 արձակում:
Բացի այդ, իրականացվել է «Շահեդ-136/131» հարվածային անօդաչու թռչող սարքերի 8 արձակում։