Չենք հավատում «ռուսական» երազանքին․ Վրաստանում ցուցարարները բողոքի ակցիաները չեն դադարեցնի
INTERNATIONAL NEWSՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Վրաստանում ցուցարարները չեն դադարեցնում ակցիան։ Նախաձեռնող խումբը հանդես է եկել հայտարարությամբ,կոչ անելով հավաքվել Ռուսթավելի պողոտայում։
«Այսօր տեղեկացանք, որ «Վրացական երազանքը» ստիպված կատարեց երկու պահանջներից մեկը՝ օրինագծերը հետ են կանչվել։ Այսօր անպայման ցույց է լինելու, քանի որ կան բազմաթիվ երիտասարդներ, ովքեր չեն վստահում «Վրացական երազանքին», ովքեր հավատում են, որ միայն մենք ենք երկրի՝ Արևմուտքի մաս դառնալու երաշխիքը։ Մենք պահանջում ենք ազատ արձակել երեկ ձերբակալված մեր համախոհներին։ Քանի դեռ այս մարդիկ ազատ չեն արձակվել, «Վրացական երազանքը» թող չմտածի, թե մեր պահանջները կատարել է։ Ինչպիսին կլինեն այսօրվա գործընթացները, մենք դա քայլ առ քայլ կհասկանանք, բայց գլխավորն ազնիվ լինելն է. հիմա գլխավորն այն է, որ իմանանք, թե ինչի ենք հասել և ինչի պետք է հասնենք»,- ասել է նախաձեռնող խմբի անդամ Ցոտնե Կոբերիձեն։
«Ազգային շարժման» անդամ Իրակլի Փավլենիշվիլիի խոսքով՝ հանրահավաքը տեղի կունենա ժամը 19։00-ին։
«Այսօր ժամը 19:00-ին բոլորս հանդիպում ենք Ռուսթավելիում։ Մենք չենք վստահում ռուսական երազանքին բառերի համար, քանի որ նրանք բազմիցս խաբել են մեր հասարակությանը։ Դրա համար կարևոր է գործեր անել, ոչ թե խոստումներ տալ: Դա չի կարելի համարել ձեռք բերված հաղթանակ, հատկապես այն դեպքում, երբ տասնյակ երիտասարդներ են ձերբակալված, իսկ շատերի գտնվելու վայրը հայտնի չէ։ Նրանք բոլորը պետք է ազատ արձակվեն»,- ասել է Փավլենիշվիլին։
Հիշեցնենք, որ բողոքի զանգվածային ակցիաներից հետո Վրաստանի իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը որոշել է խորհրդարանից հետ կանչել օտարերկրյա գործակալների մասին աղմկահարույց օրինագիծը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Sputnik գործակալության վրացական ծառայությանը: