Yerevan, 13.September.2026,
00
:
00
BREAKING


Զինծառայության մեջ չգտնվող անձը զինվորական համազգեստ կրելու դեպքում կտուգանվի

SOCIETY

Ցանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքում և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ կատարելու փաթեթին, որով պատասխանատվություն է սահմանվում զինվորական համազգեստը զինծառայության մեջ չգտնվող և այն կրելու իրավունք չունեցող անձի կողմից կրելու, պաշտպանության նպատակով օգտագործվող տրանսպորտային միջոցները տեխնիկապես սարքին և շահագործման համար պիտանի վիճակում չպահելու կամ սահմանված կարգով տրանսպորտային միջոցների ներգրավումից խուսափելու համար:

Նախագծում, որը ներկայացրել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, նշվում է, որ ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագրքի կիրառման շրջանակներում ակնհայտ է դարձել, որ կանոնագրքի հատուկ մասում կարգապահական իրավախախտումների համար սահմանված կարգապահական տույժերի ցանկում կանոնագրքի 23-րդ հոդվածում նախատեսված տույժերի տեսակների ոչ ամբողջական ընդգրկումը խնդիրներ է առաջացրել կարգապահական իրավախախտումների դիմաց պատշաճ ներգործություն ապահովելու գործընթացում:

«Կանոնագրքի 27-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ սպաների կողմից կատարված կարգապահական իրավախախտումների պարագայում պարտադիր նշանակվում է ծառայողական քննություն: Այս դրույթը բավականին ծանրաբեռնում էր տարբեր տեսակի ոչ էական բնույթի տարբեր իրավախախտումների համար սպայական կազմի զինծառայողներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործընթացը, ինչպես նաև առավել պարզեցված կարգով կարգապահական իրավախախտման դեպքը քննելու և կարգապահական պատասխանատվության ենթարկելու ընթացակարգի բացակայությունը կրկին անհամաչափ ծանրաբեռնում էր զորային օղակի գործունեությունը:

Դրա փոխարեն, որպես ծառայողական քննության նշանակման պարտադիր դեպքեր, նպատակահարմար է սահմանել զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու, մարտական հեր­թապահության կրման կամ սպառազինության և ռազմական տեխնիկայի շահագործման կանոնների խախտման, մարմնական վնասվածք կամ նյութական վնաս պատճառելու դեպքերը՝ որպես զինվորական ծառայության հարաբերությունների վրա առավել բացասական ազդեցություն ունեցող իրավախախտումներ:

Բացի այդ, անհրաժեշտություն է առաջացել օրենքում հստակեցնել զորահավաքային զորակոչի միջոցով զորահավաքային զինվորական ծառայություն անցնող կամ վարժական հավաքների կանչված զինծառայողների նկատմամբ խրախուսանքներ և կարգապահական տույժեր կիրառելու շրջանակը, կարգապահական տույժերի տեսակների ցանկում աշխատանքի արտահերթ վերակարգի փոխարեն նախատեսել զինծառայողի ամսական պաշտոնային դրույքաչափից պահում՝ մինչև 30 տոկոս չափով և մինչև երեք ամիս ժամկետով, հստակեցնել կարգապահական տույժերի ընտրության կարգը և կարգապահական տույժերի բողոքարկման ընթացակարգը, կանոնագրքում իրականացնել մի շարք այլ բնույթի հստակեցումներ և կարգավորումներ:

Առկա իրողություններով պայմանավորված, անհրաժեշտություն է առաջացել նաև կարգապահական իրավախախտումների տեսակները լրացնել զինծառայողի կողմից օրենքով սահմանված սահմանափակումները չպահպանելու, ինչպես նաև գաղտնիության ռեժիմի պահպանման կանոնների խախտումների համար պատասխանատվություն սահմանող հոդվածներով:

Զինվորական ծառայության կազմակերպման գործընթացը բարելավելու, ծառայության հետ կապված հարաբերությունները հստակեցնելու, 2020 թվականին հայտարարված զորահավաքի վերլուծության արդյունքներով կանոնակարգումներ նախատեսելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում (այսուհետ՝ օրենք) իրականացնել մի շարք համալիր բնույթի կանոնակարգումներ: Մասնավորապես, անհրաժեշտություն է առաջացել ըստ ծառայության կազմակերպման համակարգերի առավել ընդգրկուն սահմանել զինվորական ծառայության հասկացությունը, զինծառայողների համար օրենքով սահմանված սահմանափակումների ցանկը լրացնել զինծառայության առանձնահատկություններով և ծառայության պատշաճ կազմակերպման ապահովմամբ պայմանավորված սահմանափակումներով, պահեստազորի սպայական կազմը համալրելու նպատակով առաջին սպայական զինվորական կոչում ստանալու հնարավորություն ընձեռել նաև շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունն ավարտող բարձրագույն կրթություն ունեցող այն զինծառայողներին, ովքեր կամավոր հիմունքներով կանցնեն սպայական կարճաժամկետ դասընթացներ, հստակեցնել երկու եղբայրների կողմից միևնույն զորամասում ծառայություն անցնելու կարգը, քանի որ որոշակի դեպքերում մեկ եղբայրը ծառայության է նշանակված այնպիսի պայմաններով զորամասում, որոնք չեն բավարարվում մյուս եղբոր կողմից, սահմանային տարիքի հասած զինծառայողների համար սահմանել հավասար հնարավորություն՝ պայմանագրային զինվորական ծառայության ժամկետը երկարաձգելու ցանկություն ունենալու դեպքում, ինչպես նաև ավագ և բարձրագույն սպայական կազմերի պահեստազորայիններին հնարավորություն ընձեռել պայմանագրային զինվորական ծառայության ընդունվել նաև սահմանային տարիքը լրանալուց հետո, զորահավաք հայտարարված լինելու դեպքում որպես պաշտոնից ազատելու հիմքեր են նախատեսվում զինծառայողի կողմից իր պարտականությունների կատարման մեջ թերանալը կամ հինգ օրացուցային օրից ավելի հիվանդանոցային բուժման մեջ գտնվելու դեպքում, եթե բժշկական եզրացության համաձայն զինծառայողի բուժումը կարող է տևել մեկ ամսից ավելի, հստակեցվում են համապատասխան հիմքերով պաշտոնից ազատվելու դեպքում կադրերի տրամադրության տակ թողնելու ժամկետները և այն դեպքերը, որոնց հիման վրա պահպանվում է զինծառայողին պաշտոնային դրույքաչափի վճարումը, միաժամանակ, հաշվի առնելով մի շարք դեպքերով առկա դատական պրակտիկան, օրենքում սահմանվում է, որ զինծառայողին զինվորական պաշտոնից ազատումը չի հանդիսանում նրա հետ զինվորական ծառայության հարաբերությունների դադարեցում և պաշտոնից ազատման, ինչպես նաև պայմանագրային զինծառայողների ծառայության այլ վայր փոխադրելու հետ կապված գործընթացների վրա չեն տարածվում ՀՀ աշխատանքային օրենսգրքով աշխատանքային հարաբերությունների դադարեցման կամ աշխատանքի էական պայմանների փոփոխության վերաբերյալ դրույթները, առկա խնդիրների լուծման նպատակով հստակեցվում են մարտական հերթապահության իրականացման որոշակի ժամանակացույցով զինծառայություն իրականացնող զինծառայողների արձակուրդների տրամադրման, հանգստյան և ոչ աշխատանքային տոնական օրերին աշխատանքի դիմաց այդ ժամանակահատվածով շաբաթվա այլ օրերին հանգստի տրամադրման անհնարինության դեպքում այդ օրերը զինծառայողի ամենամյա արձակուրդին ավելացնելու կարգը, ներառյալ նախկինում զինծառայությունից արձակված անձանց հետ համապատասխան վարչարարության իրականացման ընթացակարգը, որոնց տրվում է նաև հետադարձ ուժ, հստակեցվում են զինծառայողների բնակարանային ապահովության շրջանակներում բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող ճանաչվելու պայմանները, ներառյալ որպես կարիքավոր հաշվառված, ծառայության ընթացքում բավարարում չստացած և զինվորական ծառայությունից արձակված նախկին զինծառայողների բնակարանային ապահովության գործընթացը, քանի որ ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում անընդմեջ իրականացվել է զինվորական հաստիքը քաղաքացիական հատուկ ծառայության (մինչև 2019 թվականը) կամ քաղաքացիական ծառայության հաստիքով (2019 թվականից սկսած) փոխարինելու գործընթաց, արդյունքում տվյալ զինվորական հաստիքը զբաղեցնող զինծառայողը զինվորական ծառայությունից արձակվում է հաստիքների կրճատման հիմքով և նշանակվում է քաղաքացիական ծառայության (մինչև 2019թ-ը՝ քաղաքացիական հատուկ ծառայության) պաշտոնի, սակայն քանի որ այդ հիմքը նախատեսված չէ օրենքի 73-րդ հոդվածի 7-րդ մասում (նաև ՀՀ կառավարության 07.03.2007թ. N 384-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետում), խնդիրներ և արդարացի դժգոհություններ են առաջացել զինվորական ծառայության ընթացքում որպես բնակարանային պայմանների բարելավման կարիքավոր հաշվառված և ծառայության ընթացքում բարելավում չստացած՝ քաղաքացիական ծառայող հանդիսացող նախկին զինծառայողների իրավունքն իրացնելու գործընթացում, մարտական գործողություններին մասնակցած անձանց համար սահմանված պատվովճար ստանալու իրավունք սահմանել նաև աշխատանքային կենսաթոշակ ստացող անձանց համար, ինչպես նաև անհրաժեշտություն է առաջացել կատարել մի շարք այլ բնույթի ընթացակարգային լուծումներ:

Անհրաժեշտություն է առաջացել նաև իրականացնել զինծառայության պատշաճ կազմակերպման և դրա ապահովման վրա էական ազդեցություն ունեցող մի շարք այլ փոփոխություններ: Մասնավորապես, զինվորական կարգապահության ամրապնդման, պայմանագրային պարտավորությունների ոչ պատշաճ կատարման դեպքում իրավական հետևանքի սահմանման շրջանակներում անհրաժեշտություն է առաջացել կարգապահական տույժի կարգով կարգապահական վաշտում գտնվելու ժամանակահատվածը չհաշվարկել զինվորական ծառայության ստաժում, ՀՀ պաշտպանության նախարարության պատվերով («Պատիվ ունեմ» ծրագրով) ուսումնառություն անցած (անցնող) անձանց համար սահմանափակում նախատեսել կրթության, գիտության, մշակույթի կամ սպորտի բնագավառներում նշանակալի նվաճումների համար տարկետում ստանալու գործընթացում, քանի որ հակառակ պարագայում վտանգվելու է քաղաքացու հետ կնքված համապատասխան պայմանագրի վերջնական արդյունքը, կնքված զինվորական ծառայություն անցնելու պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում զինծառայողի կողմից պայմանագիրը միակողմանի լուծելու դեպքում սահմանել համապատասխան չափով հրաժարագնի վճարման պարտավորություն և ստացած զինվորական կոչման չեղարկում, վարժական հավաքների կազմակերպման գործընթացում առաջացած խնդրի լուծման նպատակով անհրաժեշտություն է առաջացել նախատեսել ընտանեկան մի շարք պայմաններ, որոնք ունեցող պահեստազորայինները չեն ներգրավում վարժական հավաքներին, հստակեցնել վարժական հավաքներին կանչված զինծառայողների վրա պայմանագրային զինծառայողների համար օրենքով սահմանված իրավունքները և պարտականությունները տարածելու հանգամանքը, ինչպես նաև վարժական հավաքների կազմակերպման գործընթացում որպես վարժական հավաքի անցկացման նպատակ նախատեսել նաև ըստ անհրաժեշտության մարտական հերթապահության ներգրավումը (ներկայումս ՀՀ կառավարության 18.10.2018թ. N 1174-Ն որոշմամբ նախատեսված է վարժական հավաքի կանչված զինծառայողին միայն կամավոր հիմունքներով՝ պայմանագիր կնքելու միջոցով, մարտական հերթապահության ներգրավումը), օրենքում 07.07.2022թ. ՀՕ-289-Ն օրենքով կատարված փոփոխությունների հաշվառմամբ հստակեցնել հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց օրենքով սահմանված հիմքերով արձակելու դեպքում օրենքով սահմանված տուգանքի ձևով իրավական հետևանքի ծագման ժամկետը՝ հիմքում ունենալով նախկինում գործող հետուսումնական տասամյա ժամկետը, ինչպես նաև այդ կարգավորմանը տալով հետադարձ ուժ՝ 07.07.2022թ. ՀՕ-289-Ն օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից:

Օրենքը նաև հատուկ սահմանել է զինվորական ծառայությունից արձակվելու դեպքում զինվորական համազգեստի կրման իրավունքի հատուկ կարգ, որի կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել նման իրավունք չունեցող անձի կողմից զինվորական համազգեստը ոչ իրավաչափ կրելու դեպքում սահմանել վարչական բնույթի պատասխանատվություն:

Բացի այդ, «Պաշտպանության մասին» օրենքի 27-րդ և 28-րդ հոդվածներով սահմանված է պաշտպանության նպատակով խաղաղ և պատերազմի ժամանակ տրանսպորտային միջոցների ներգրավման հետ կապված հարաբերությունները՝ որպես ռազմատրանսպորտային պարտականություն, որի շրջանակներում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների համապատասխան տրանսպորտային միջոցները խաղաղ ժամանակ ներգրավում են անցկացվող վարժական հավաքներին, զինվորական մարզումներին և զորավարժություններին, իսկ քաղաքացիներին պատկանող համապատասխան տրանսպորտային միջոցների ներգրավումն իրականացվում է պատերազմի ժամանակ, սակայն ռազմատրանսպորտային պարտականության խախտման համար պատասխանատվություն սահմանված չէ: Այդ  նպատակով համապատասխան կարգավորումներ են նախատեսվում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում:

Միաժամանակ, իրավախախտումների կանխարգելման, զինվորական համազգեստը զինվորական ծառայության մեջ չգտնվող բացառապես այդ իրավունքն ունեցող անձի կողմից կրումն ապահովելու, պաշտպանության ապահովման գործընթացում էական նշանակություն ունեցող տրանսպորտային միջոցների ներգրավման կարևորության նկատառումներից ելնելով, առաջարկվում է վարչական պատասխանատվությունը սահմանել տուգանքի ձևով, ինչպես նաև տուգանքի չափերը նախատեսել բարձր և կոնկրետ չափերով»- նշվում է նախագծում:

Նշվում է, որ օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը 2022 թվականի և հետագա տարիների պետական բյուջեներում կարող է հանգեցնել լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության, որոնց հաշվարկները հնարավոր չէ կանխատեսել:

Օրենսդրական նախա­ձեռնու­թյունը համարվել է անհետաձգելի և սահմանված կարգով կներկայացվի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

 

Unibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution