Գևորգ Մկրտչյանի մարտի 8-յան մենահամերգը, անակնկալներն ու հայտնի հյուրերը
LIFEՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Երեկ կայացել է երգիչ, դերասան Գևորգ Մկրտչյանի մարտի 8-յան մենահամերգը և տեսահոլովակի պրեմիերան:
Tert.am Life-ը ներկա է եղել մենահամերգին և ներկայացնում է մանրամասներն ու լուսանկարները:
Մինչ բուն ելույթը Գևորգը նշեց, որ այս ամիսների ընթացքում նա և իր թիմն իրականացրել են ահռելի աշխատանք, որպեսզի ամեն բան գոհացնի հանդիսատեսին:
«Մենահամերգն իրենից ենթադրում է մանրակրկիտ աշխատանք: Ես և իմ թիմը տևական ժամանակ է ինչ պատրաստվում էինք այս ելույթին, նաև այսօր ներկայացնելու ենք երգեր, որոնք նրանք կլսեն առաջինը: Անկախ նրանից՝ ինչքան ժամանակ ես ելույթ ունենում միևնույն է բեմելիս շատ ես հուզվում, քանի որ հնարավոր են տարբեր իրավիճակներ, բայց անկախ դրանից հանդիսատեսի հետ ախատանքը երգչի համար անփոխարինելի է»,- ասաց Գևորգը:
Խոսելով անսպասելի իրավիճակներից Գևորգ Մկրտչյանը պատմեց, որ պատահաբար ժամանակից շուտ է եղել երգի և տեսահոլովակի պրեմիերան, որը պետք է լիներ երեկ երեկոյան հենց հանդիսատեսի հետ:
«Պատահաբար սխալ ժամի ընտրության արդյունքում պրեմիերան եղավ նախատեսվածից շուտ, բայց հենց երգի հեղինակը՝ Արմանն Անտոնյանը նշեց, որ գուցե բարին այսպես էր և ելույթ ունենալիս պրեմիերան արդեն կլինի ցանցում: Այս երգը տարբերվում է նախորդ պրեմիերայից, քանի որ թեթև է և պարային»,- նշեց նա:
Երգիչը նաև հավելեց, որ այս փուլում կատարվում են նրա բոլոր երազանքները:
«Ես գտել եմ կյանքիս սիրուն՝ Քրիստին և շուտով լինելու է մեր նշանադրությունը: Նախատեսում եմ նաև մեկնել ԱՄՆ, բայց կարճ ժամանակահատվածով: Զբաղվում եմ իմ սիրելի գործով, կարողանում եմ տալ լավ երաժշտություն, համերգներ կազմակերպել լսարանիս համար և զբաղվել նաև դերասանությամբ»,- ասաց նա:
Համերգի բացմանը նաև ելույթ է ունեցել երգչուհի և դերասանուհի Դիանա Մխիթարյանը, որը ևս ներկայացրել է իր տեսահոլովակի և երգի պրեմիերան:
Նշենք, որ մոտ մեկ ամիս առաջ Գևորգը կազմակերպել էր անվճար համերգ սիրահարների տոնի կապակցությամբ, իսկ օրեր անց ամուսնության առաջարկություն արել սիրելիին: