Yerevan, 03.November.2026,
00
:
00
BREAKING

Երևանցին այս անգամ պետք է ընտրի ոչ թե էմոցիոնալ և անմտածված, այլ տարբեր հարթակներում թեկնածուների դիրքորոշումներին ծանոթանալով. Աստղիկ Ավետիսյան

INTERVIEW

Կանանց մեկ ամսյակն այն ժամանակահատվածն է, երբ կնոջ դերն ավելի է կարևորվում ցանկացած ոլորտում, իսկ քաղաքականության մեջ կանանց դերը մշտապես քննարկվողներից է, իսկ կարծիքները՝ ծայրահեղ տարբեր։ Թեմայի վերաբերյալ «Փաստ» լրատվականը հարցեր է ուղղել Հայկական PR ասոցիացիայի նախագահ, ԵՊՀ տպագիր և հեռարձակվող լրատվամիջոցների ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Աստղիկ Ավետիսյանին:

- Տիկի՛ն Ավետիսյան, կանանց մասնակցությունը քաղաքական կյանքին ի՞նչ դրական և բացասական կողմեր ունի։

- Քաղաքական գործընթացներում ներգրավվածները հանրային կյանքում ակտիվ քաղաքացիներն են, որոնք կարող են օրակարգ ստեղծել, ազդել որոշումների կայացման վրա, հանրային կարևորագույն հարցերին լուծումներ տալ և արտաքին աշխարհի հետ փոխհարաբերություններ ձևավորել: Քաղաքականությամբ կին կզբաղվի, թե տղամարդ՝ կարևոր չէ, կարևորն արդյունքն է: Բայց Հայաստանում քաղաքականության մեջ ներգրավված կանայք երբեմն միայն ֆոն ապահովելու համար են, որովհետև Հայաստանում որոշումները կայացնում են միայն տղամարդիկ: Երբ խելացի կանայք ակտիվանում են, հայրիշխանական հասարակությունն ուզում է լռեցնել, կասեցնել, վարկաբեկել, ցավոք սրտի, առաջամարտիկը դառնում են հենց կանայք: Հայաստանում ընտրական գործընթացներում կինը կնոջը չի ընտրում, շատերն ասում են՝ ֆեմինիզմը մեր տունը կկործանի, բայց իրենք էլ չեն հասկանում, թե այդ ֆեմինիզմն ինչ է նշանակում: Հայաստանը կարիք ունի մոր խնամքի, մոր հոգատարության, մոր կառավարման: Մայրն ամենակարող է, բայց մայրն ուժեղ է, երբ իր կողքին ունի խելացի, աջակցող ամուսին: Երբ հասարակությունը կընկալի, որ ընտանիքում կարևոր են և՛ կինը, և՛ տղամարդը, կհասկանա, որ յուրաքանչյուրն ունի իր դերը, իր գիտելիքը, իր տարածությունը, հարցերը լուծելու մեթոդներն ու բանաձևերը: Եվ, երբ հարգվում են և՛ կնոջ, և՛ տղամարդու գաղափարները, մասնագիտական որակները, այդժամ մենք հայտնվում ենք պրոֆեսիոնալ հարթակում: Իսկ քաղաքական որոշում կայացնելու համար շատ կարևոր են կանանց և տղամարդկանց հավասար կարծիքները, դրանք փոխլրացնում են, ուժեղացնում են կայացված որոշումները: Հայաստանում պետք է կոտրվեն կարծրատիպեր՝ կինը կարող է լինել հրաշալի մայր, հրաշալի կառավարիչ, հրաշալի մասնագետ, հրաշալի տանտիկին և հրաշալի կին իր տղամարդու համար: Սա միայն հպարտանալու առիթ կարող է տալ: Այսօր Հայաստանում քաղաքական ճգնաժամ է, և այս պայմաններում կանանց դերակատարումը պետք է մեծանա:

- Եթե քաղաքը, համայնքը կառավարվի կնոջ կողմից, ապա ի՞նչ էլեմենտներ կարող են ի հայտ գալ, որը հատուկ է կնոջը։

- Գիտեք, յուրաքանչյուր տուն մտնելուց մենք շատ արագ գլխի ենք ընկնում՝ այդ տանը կին կա՞, թե՞ չկա: Յուրաքանչյուր ամուսնացած տղամարդու վարքագծին հետևելուց միանգամից հասկանում ենք՝ նրա կողքին իրեն արժանի կի՞ն է, թե՝ կործանող: Սա կյանք է և կյանքում ամեն ինչ հնարավոր է: Երբ ուսանող էի, մի օր ճանապարհորդում էինք և Իջևան քաղաքում մի քիչ շրջելուց հետո հարցրեցի՝ տեսնես ու՞մ շնորհիվ է Իջևանն այդքան սիրուն, մեր ընկեր իջևանցին շատ արագ պատասխանեց՝ Ջեմմա Անանյանի: Այդ ժամանակ նա Իջևանի շրջխորհրդի գործկոմի նախագահն էր, քաղաքը մաքուր էր, գեղեցիկ… Ես այդ օրվանից հասկացա, որ սեռը կարևոր չէ, կարևորը մոտեցումն է: Մենք սովոր ենք բարձր պաշտոններում տեսնել միայն տղամարդկանց, որովհետև կարծում ենք, որ կանայք չեն կարող որևէ բան անել, բայց կանանց պետք է տալ հնարավորություն, որպեսզի բացահայտեն իրենց, բայց բարձր պաշտոններ չպետք է զբաղեցնեն անփորձ, անգիտելիք ո՛չ տղամարդիկ, ո՛չ կանայք: Ես վստահ եմ, որ փորձառու, խելացի և հավասարակշիռ կանայք, որոնք հաջողել են կյանքի մի քանի ոլորտներում, հրաշալի կարող են կառավարել քաղաքը, համայնքը:

- Երևանի ավագանիում մշտապես եղել են կին գործիչները, նրանց դերը քաղաքի զարգացման գործում ի՞նչ ազդեցություն է ունեցել։

- Լավ հարց եք հնչեցնում, յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է ընտրում, թե իրեն ով պետք է ներկայացնի Երևանի ավագանիում: Այնտեղ եղել են բազմաթիվ կանայք, որոնք բարձրաձայնել են այնպիսի խնդիրների մասին, որոնց մասին տղամարդիկ սովորաբար լռել են: Իրեն հարգող յուրաքանչյուր ավագանի պետք է մտածի քաղաքի զարգացման, ենթակառուցվածքների գրագետ աշխատանքի, հասարակության հետ գրագետ հաղորդակցման մասին: Ավագանիում ներգրավված են եղել ներուժ ունեցող կանայք, սակայն հաճախ էլ տեսել ենք որևէ դերակատարություն չունեցողների։Վերջին տարիներին որևէ հարց բարձրաձայնող կանանց միշտ համարել են էքսցենտրիկ, ուշադրություն հրավիրող կանայք, որովհետև ավագանու անդամները, քաղաքապետերն ու պաշտոնակատարները համարում են, որ իրենք ինչ անում են, ճիշտ են անում, և եթե որևէ բանի մասին պետք է խոսեն ավագանու կին անդամները, միայն պետք է աջակցեն կամ լռեն: Սա հնչում է գրեթե բոլորի ուղերձներում: Վերցրեք ավագանու նիստերը և ուշադիր լսեք ելույթները: Դրանք շատ խոսուն են:

- Հայտարարվում է, որ Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում մասնակցելու է նաև Մանե Թանդիլյանը, ում հասարակությունն արդեն կառավարման մեջ տեսել է։ Ի՞նչ եք կարծում, հաջողելու դեպքում ինչպիսի ղեկավար կլինի։

- Ողջունելի է, երբ այս իրավիճակում խելացի կանայք այնքան ուժ են գտնում իրենց մեջ, որ որոշում են կայացնում մասնակցել քաղաքական գործընթացներին: Մանե Թանդիլյանը ճանապարհ անցած կին է, խելացի է, հավասարակշիռ, որևէ արտառոց բան չեմ տեսել, որը կխանգարի նրան քաղաքական միջավայրում կայանալ: Կին գործիչն ունի առավելություն, նա իր տան նման կվերաբերվի քաղաքին, որտեղ կարող են շահել բոլորը: Եթե լավ թիմ հավաքի, ստեղծի խորհրդատուների ինստիտուտ, ապա կհաջողի:

- Ինչպե՞ս կգնահատեք Մանե Թանդիլյանի մրցակցային հնարավորությունները։

- Այստեղ իմ դեմքը մեղմորեն ժպտում է, ինչու, որովհետև արդեն կա մեկ թեկնածու, որն արդեն վաղուց սկսել է իր քարոզարշավը՝ օգտագործելով վարչական լծակներն ու ԶԼՄ-ները: Դեռ չգիտենք, թե էլ որ քաղաքական ուժերը կարող են մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին, բայց մի բան հստակ է, բոլոր մասնակիցները պետք է ունենան Երևան քաղաքը զարգացնելու իրենց պլանը, տեսլականը, զարգացման գործիքներն ու ֆինանսական աղբյուրների ներգրավվման համակարգը, բյուջեի գրագետ կառավարման նախագիծը և այլն, և այլն:

Երևանցին այս անգամ պետք է ընտրի ոչ թե էմոցիոնալ և անմտածված, այլ՝ տեղեկացված լինելով, նախընտրական ծրագրերը քննարկելով, տարբեր հարթակներում թեկնածուների դիրքորոշումներին ծանոթանալով: Երևանցին այս անգամ չպետք է սխալվի:

Աննա Ավետիսյան

IDBank has issued perpetual coupon bonds for the first timeIDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation