Ադրբեջանի դեմ պատժամիջոցների սահմանելու հրապարակավ բացառումը հիասթափեցնում է․ Փալոն
INTERNATIONAL NEWSՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
ԱՄՆ պետքարտուղարությունն իրավացիորեն կոչ է արել Ալիևին դադարեցնել Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, սակայն հիասթափեցնում է այն, որ հրապարակավ բացառել է Ադրբեջանի դեմ պատժամիջոցների սահմանումը։ Այս մասին թվիթերում գրել է ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը՝ անդրադառնալով Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ չկիրառելու ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Լուիս Բոնոյի հայտարարությանը։
«Բոլոր տարբերակները պետք է սեղանի վրա մնան այնքան ժամանակ, քանի դեռ Ալիևը չի դադարեցրել իր չարաշահումները և չի սկսել պահպանել միջազգային իրավունքը»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ օրերս Հայաստանում էր գտնվում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, Հարավային Կովկասում բանակցությունների հարցերով ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Լուիս (Լու) Բոնոն, ով հայաստանյան լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում հայտարարել էր, որ ԱՄՆ-ն պատժամիջոցների չի ենթարկի Բաքվին Արցախը 88 օրից ավել շրջափակման պատճառով:
«Հիմա պատժամիջոցների ժամանակը չէ: Ես այստեղ եմ, որպեսզի աշխատեմ երկու կողմների հետ` նրանց խաղաղությանը մոտեցնելու համար: Պատժամիջոցները կլինեին շատ անարդյունավետ: Այս պահին դա անգամ չի էլ քննարկվում», - հայտարարել է ամերիկացի դիվանագետը: