Կրեմլը բացասաբար է վերաբերում Ռուսաստանից որոշ լրատվամիջոցների ղեկավարների և պատգամավորների՝ Հայաստան մուտքի արգելքին
INTERNATIONAL NEWSՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Կրեմլը բացասաբար է վերաբերում Ռուսաստանից որոշ լրատվամիջոցների ղեկավարների և պատգամավորների Հայաստան մուտքի արգելքին: Այս մասին լրագրողների հարցերին ի պատասխան ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Անկեղծ ասած, մենք բացասաբար ենք վերաբերվում դրան։ Հայաստանը մեր մեծ բարեկամն է, դաշնակիցը, ռազմավարական գործընկերը։ Եվ, իհարկե, երկկողմ հարաբերությունների մակարդակն ու բնույթը մեզ պարտավորեցնում են պաշտպանել մեր երկկողմ հարաբերությունները նման դեպքերից։
Պեսկովը նաև հույս է հայտնել, որ Մոսկվայի և Երևանի հարաբերությունները «տեսանելի ապագայում զերծ կլինեն նման դեպքերից»։
ՏԱՍՍ–ը հիշեցնում է, որ մարտի 7-ին МГИМО-ի պրոֆեսոր Վիկտոր Սողոմոնյանը հայտնել է, որ «Նյուզ Մեդիա» հրատարակչության գլխավոր տնօրեն և նախագահ Արամ Գաբրելյանովին թույլ չեն տվել մուտք գործել Հայաստան։ Սողոմոնյանը մանրամասնեց, որ Գաբրելյանովը Մոսկվա է վերադարձել հաջորդ չվերթով։
2022 թվականի հոկտեմբերին էլ RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն էր հայտարարել, որ իրեն արգելել են մուտք գործել Հայաստան։
Այդ ցանկում նաև ՌԴ պատգամավոր Զատուլինն է։