Բայդենն արաբական երկրներին կոչ է արել բարելավել հարաբերություններն Իսրայելի հետ
INTERNATIONAL NEWSՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանդես է եկել արաբական պետությունների եւ Իսրայելի միջեւ համագործակցության հաստատման օգտին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Գործակալության տվյալներով՝ ամերիկացի առաջնորդն այսպես է արձագանքել Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների կարգավորման մասին հաղորդագրություններին։
«Որքան լավ հարաբերություններ լինեն Իսրայելի և նրա արաբ հարևանների միջև, այնքան լավ կլինի բոլորի համար»,- ասել է Բայդենը՝ պատասխանելով լրագրողների հարցին։
ԱՄՆ նախագահը չի խոսել Թեհրանի և Էր-Ռիադի փոխգործակցության մասին, ինչպես նաև անտեսել է այն հարցը, թե հնարավո՞ր է արդյոք խոսել Մերձավոր Արևելքում Վաշինգտոնի ազդեցության նվազեցման մասին՝ հաշվի առնելով, որ Չինաստանն է նպաստել Իրանի և Սաուդյան Արաբիայի հարաբերությունների բարելավմանը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանը խոսել է Թեհրանի ու Էր-Ռիադի հարաբերությունների զարգացման գործում Չինաստանի դերի մասին։