Yerevan, 03.November.2026,
00
:
00
BREAKING

«Իշխանությունները Ռուսաստանի հետ բախման գնալու արդեն բացահայտ ուղղություն են ընտրել»․ «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Խաղաղության տանող որևէ գործընթաց չեմ տեսնում՝ անկախ նրանից, թե ինչ են այս փուլում հայտարարում կամ ավելի վաղ ինչ էին հայտարարում Նիկոլ Փաշինյանի վարչակարգի տարբեր տրամաչափի ներկայացուցիչները: «Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը՝ անդրադառնալով ադրբեջանական զինված ուժերի վերջին ակտիվացումներին թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի Հանրապետությունների ուղղությամբ:

«Որքան էլ խոսեն խաղաղությունից, նման որևէ գործընթացի նշույլ անգամ չկա: Կան Ադրբեջանի սպառնալիքներ, Ադրբեջանի՝ գնալով ավելի լկտիացող պահանջներ, տարբեր ձևերով քողարկված տարածքային պահանջներ նաև ՀՀ-ից: Արդեն ադրբեջանական բնակչությանը, այսպես ասած, Հայաստան տեղափոխելու և իրենց պաշտպանելու համար թուրքական ինչ-որ զինված ներկայության մասին խոսակցություններ կան, որոնք վերածվելու են թուրքական զորքեր մտցնելու հստակ պահանջի: Էլ չասեմ, որ արցախցիներից կապիտուլ յացիա ու Ալիևի բռնապետական ռեժիմին հնազանդվել են պահանջում: Վստահ եմ՝ եթե այդ շանտաժին ենթարկվեն, շատ արագ նաև էթնիկ զտումներ են սկսվելու: Այս իրավիճակում Ադրբեջանի՝ դեռևս համեմատաբար փոքր ծավալով ռազմական ագրեսիվ գործողությունները ցանկացած պահի կարող են մեծածավալ ռազմական արկածախնդրություն դառնալ»,ասաց Կարեն Վրթանեսյանը՝ շեշտելով, որ Ադրբեջանի նման պահվածքն իրեն չի զարմացնում:

Այս համատեքստում, անդրադառնալով ԵՄ դիտորդների ներկայությանը տարածաշրջանում և այդ ներկայության նշանակությանը, նա ընդգծեց, որ, այսպես ասած, դիտորդների վերաբերյալ հայտարարությունների առումով արդեն խճճվել է: «Մի պահ Փաշինյանն անգամ այնպես ներկայացրեց, թե այդ դիտորդները Ադրբեջանին հանգստացնելու համար են, նաև համոզելու, որ իբր հայկական ու նաև ռուսական զինված ներկայացուցիչները ՀՀ-ում Ադրբեջանի դեմ որևէ ագրեսիվ գործողությունների չեն պատրաստվում: Մեղմ ասած, աբսուրդի հոտ է գալիս այս ամենից: Փաշինյանը, կարծում եմ, հատուկ է խճճում այս հարցը: Եվ եթե այս ֆոնին փորձենք հասկանալ, թե դիտորդներն ինչու են այստեղ ու ինչ պետք է անեն, տրամաբանորեն, հաշվի առնելով Փաշինյանի ասածները, ստացվում է, որ պետք է ռուսներին հետևեն: Չգիտենք՝ հետևում են, չեն հետևում, և հայերին սա ընդհանրապես ինչու է պետք, բայց ես սա խնդիրների աղբյուր եմ համարում: Ինչպես տեսնում ենք՝ ՀՀ իշխանությունները Ռուսաստանի հետ բախման գնալու արդեն բացահայտ ուղղություն են ընտրել, և ամեն ինչ հենց այդ տեսանկյունից պետք է դիտարկել»,- ասաց փորձագետը՝ նկատի ունենալով, որ երեկ Հայաստանը որոշել է հրաժարվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից:

«Սա ցույց է տալիս, որ, կարծես թե, Նիկոլ Փաշինյանի առաջնային թշնամին ավելի շատ Ռուսաստանն է, և ինքն, այսպես ասած, պաշտպանում է Ռուսաստանի հակառակորդների՝ Ադրբեջանի և Թուրքիայի շահերը, բայց ոչ մի դեպքում՝ Հայաստանի: Այլ կերպ իր գործողություններն անհնար է բացատրել»,-ասաց մեր զրուցակիցը:

Այս փուլում նման որոշումների վտանգավորությունը դիտարկելով՝ Կ. Վրթանեսյանը հավելեց. «Շատերս ենք հասկանում, որ այսօր գոյաբանական սպառնալիք կա: Անգամ Փաշինյանի շրջապատից են խոսույթներ լսվում այն մասին, որ Հայաստանն այսօր գոյաբանական իրական ու մոտալուտ վտանգի առաջ է կանգնած: Երբ ասում են, որ ցեղասպանության սպառնալիք կա, նշանակում է, որ հայերն այլևս կարող է և չլինեն: Բայց այս ֆոնին Փաշինյանի որևէ գործողություն ուղղված չէ այդ սպառնալիքը նվազեցնելուն: Օրինակ՝ եթե իսկապես այդպիսի սպառնալիք կա, ապա ցանկացած մարդ, որը ներկայացնում է ՀՀ շահերը, առաջին հերթին պետք է կենտրոնանար զինված ուժերի վերազինման, կատարելագործման վրա: Անվտանգության հարցն առաջնահերթը պետք է լիներ: Բացի այդ, պետք է լրջագույն աշխատանք տարվեր դաշնակիցներ ձեռք բերելու ուղղությամբ»:

Նա շեշտեց, որ խոսքը բոլոր այն պետությունների մասին է, որոնց հետ Հայաստանը կարող է շահերի գոնե թեթև համընկնում ունենալ: «Այս պետությունների հետ աշխատանք չի արվում, եղած դաշնակիցներին էլ ինչ-որ սադրիչ, հատուկ, դիտավորյալ և մտածված գործողություններով անընդհատ վանում են մեզանից: Այս պարագայում շատ կարևոր կլիներ նաև հանրային համերաշխության վերականգնումը, այդ ուղղությամբ տարվող աշխատանքը, որովհետև եթե մեզ սպառնում են, և թշնամին մեր գոյությունը հարցականի տակ է դնում ու, Փաշինյանի խոսքերով, ցեղասպանությամբ է սպառնում, հարց է առաջանում, թե այդ դեպքում իշխանությունն ինչո՞ւ է ամեն օր զբաղված պառակտելով, փոխադարձ ատելություն սերմանելով: Ատելություն զինվորականների, արցախցիների, այսպես կոչված, նախկինների, Սփյուռքի տարբեր շրջանակների հանդեպ ու այսպես շարունակ…

Ատելության հրահրման հետևողական գործընթացի ենք ականատես լինում, մինչդեռ գոյաբանական վտանգի դեպքում լրիվ հակառակ՝ համախմբման, համազգային մոբիլիզացիայի գործընթաց պետք է լիներ: Իրենք ասում են՝ եկեք կանգնեք պետության շուրջ, ու միանգամից սկսում են ազգային թեմայով խոսող յուրաքանչյուր անձի քարկոծել, քննադատել, սպառնալ: Ընդհանուր առմամբ, Հայաստանի իշխանությունների կողմից իրականացվող գործընթացները միայն ու միայն Թուրքիայի ու Ադրբեջանի շահերից են բխում»,եզրափակեց ռազմական փորձագետը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice