Yerevan, 26.May.2026,
00
:
00
BREAKING


Ավելացվել են նոր լիազորություններ, հստակեցվել են գործառույթները. նախագիծ․ «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

ՀՀ ՊՎԾ-ն հանրային քննարկման է ներկայացրել ««Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը: Դա պայմանավորված է ծառայության գործունեության ընթացքում ի հայտ եկած խնդիրների վերացմամբ, ինչպես նաև ՀՀ վարչապետի կողմից 2022 թվականի նոյեմբերի 21-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում անցկացված խորհրդակցության N Վ/1272022 արձանագրության 3-րդ կետի 10-րդ ենթակետով տրված հանձնարարականի կատարման անհրաժեշտությամբ:

Նշվում է, որ ծառայության շուրջ 5 տարվա գործունեության ընթացքում ի հայտ են եկել մի շարք խնդիրներ, մասնավորապես՝ օրենքով հստակ բնորոշված չեն վերահսկողական գործառույթները, դրանց իրականացման շրջանակը, կարգավորված չեն ուսումնասիրության հանձնարարագրում փոփոխություններ կատարելու կարգավորումները, ուսումնասիրության իրականացման անհնարինության դեպքում դրա կասեցման կամ դադարեցման հետ կապված հարաբերությունները, մի շարք այլ, այդ թվում՝ օրենսդրական տեխնիկային վերաբերելի հարցեր: Նախագծով հստակեցվել են ծառայության կողմից իրականացվող վերահսկողական գործառույթները, նախատեսվել է ուսումնասիրության իրականացման անհնարինության դեպքում այն կասեցնելու/դադարեցնելու իրավական հնարավորությունը:

Հաշվի առնելով, որ ծառայության առջև դրված խնդիրների լիարժեք լուծման նպատակով երբեմն անհրաժեշտություն է առաջանում վերահսկվող օբյեկտի պաշտոնատար անձանց կամ աշխատակիցներին պահանջելու ներկայանալ ծառայություն` պարզաբանումներ ներկայացնելու, աշխատանքային քննարկումներին մասնակցելու նպատակով՝ նախագծով նաև նախատեսվել է, որ ծառայությունը վերահսկողություն իրականացնելիս կարող է ներկայացնել նման պահանջ: Ծառայության կողմից իրականացվող վերահսկողական լիազորությունների շարքում ավելացվել է նոր՝ ֆինանսաբյուջետային դիտարկում, այդ թվում՝ հանդիպակաց ֆինանսաբյուջետային դիտարկում գործիքները, որոնց շրջանակներում անհրաժեշտություն է փոփոխություններ կատարել նաև «Ստուգումների կազմակերպման և անցկացման մասին», «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքներում:

Լիազորությունների շարքը լրացվել է նաև նոր լիազորությամբ, այն է՝ պետական կառավարման համակարգի մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից, ինչպես նաև հանրապետական նպատակային հատուկ ֆոնդերից և պետական այլ աղբյուրներից առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններին (անկախ կազմակերպական-իրավական ձևից) տրամադրված հատկացումների, վարկային միջոցների, փոխառությունների և նվիրատվությունների արդյունավետ և նպատակային օգտագործման նկատմամբ վերահսկողության իրականացում:

Օրենքի նոր խմբագրությամբ շարադրելու պայմաններում անհրաժեշտություն է առաջացել նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում նախատեսել վարչական պատասխանատվություն՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու համար, ինչպես նաև Քրեական դատավարության օրենսգրքում կատարել լրացում՝ նախատեսելով, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայության աշխատողը՝ իր լիազորությունների իրականացման ժամանակահատվածում և դրանից հետո՝ պաշտոնավարման ընթացքում ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացված վերահսկողության առնչությամբ, բացառությամբ վերահսկողության ընթացքում թույլ տված սխալների և չարաշահումների քննության դեպքի, որպես վկա չի կարող հարցաքննվել կամ առարկաներ, փաստաթղթեր կամ այլ նյութեր ներկայացնել:

Անհրաժեշտություն է առաջացել նաև փոփոխություններ կատարել նաև «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում՝ նախատեսելով, որ բժշկական գաղտնիք համարվող տվյալները, առանց պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության կարող են տրամադրվել նաև Ծառայությանը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացման շրջանակներում:

Ըստ հեղինակների, սույն նախագծի ընդունմամբ ակնկալվում է հստակեցնել ՊՎԾ լիազորությունները, լիազորությունների իրականացման կարգը, այդ թվում՝ ծառայության կողմից Հայաստանի Հանրապետության վարչապետին վերապահված վերահսկողական լիազորությունների իրականացման միջոցով պետական միջոցների կառավարման օրինականության և արդյունավետության վերահսկումը, հնարավոր չարաշահումների բացահայտումը, կանխումը դարձնել առավել արդյունավետ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community