Որոշե՞լ էին փող աշխատել համաճարակի ընթացքում, ամենախոցելի ոլորտում. Ավագյան
BLOGՈրոշե՞լ էին փող աշխատել համաճարակի ընթացքում, ամենախոցելի ոլորտում։ Այն ժամանակ երբ դեղի, թթվածնի, բուժօգնության կարիքն ունեին հազարավոր ՀՀ քաղաքացիներ։
Բայց արդյո՞ք այդ վնասը միայն ֆինանասատնտեսական արտահայտմամբ է։ Ակնհայտ է, որ ամեն ինչ արվում է այդպես ներկայացնելու համար։ Ի՞սկ մահերը։ Այդ շրջանում մահացած հազարավոր քաղաքացիները, ովքեր մնացին առանց բավարար թթվածնի, դեղերի և պատշաճ բուժօգնության։
Ի՞սկ միգուցե այսքան մահեր չլինեին և Հայաստանն էլ բարձր մահացության առաջին հորիզոնականները չգրավեր ճիշտ կազմակերպման դեպքում։ Միգուցե թթվածնի, տեղի խնդիր ամենևին էլ չլիներ, եթե ֆինանսական շահը չստիպեր պատճառ դառնալ հազարավոր հայերի մահվան։
Հանրությանը հաշտեցրել էին մահվան, այդպես էլ չպարզաբանելով մահվան իրական պատճառներն ու հանգամանքները (չէր իրականացվում պաթանատոմիական հետազոտություններ)։ Ասում էին դե կորոնա է տենց էլ պիտի լինի։ Բայց, ոչ, ոչ մի բան տենց չպիտի լիներ, ոնց եղավ։
1
Free Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle East
2
Trust and reach across the globe
3
Ucom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable Gifts
4
Choosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank App
5
Individuals and businesses, near and far, all welcome



