Աշխարհի ամենավտանգավոր լողափերն ըստ Forbes-ի
LIFEForbes հեղինակավոր ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենավտանգավոր լողափերի վարկանշային ցուցակը: Դրանում ընդգրկվել են Ավստրալիայի, Բրազիլիայի, ՀԱՀ, ԱՄՆ և Մեքսիկայի հանգստյան գոտիները: Գնահատման ընթացքում հաշվի է առնվել աղվեսների, մոծակների, շնաձկների, մեդուզաների առկայությունը, ուլտրամանուշակագույն ճառագայթների ինտենսիվությունը, շինարարական աղբի առկայությունը, գողության դեպքերն ու այլ գործոններ:
Առաջին հորիզոնականում են հայտնվել Կվինսլենդի և Ավստրալիայի Տիվի կղզիների լողափերը: Դրանց հաջորդում են ՀԱՀ-ում գտնվող Ատլանտիկ օվկիանոսին հարող Fish Hoek անունով լոսղափերը: Այստեղ է գտնվում սպիտակ շնաձկների աշխարհի խոշորագույն պոպուլյացիան: 2010-ին այդ լողափերում գրանցվել է շնաձկների 21 հարձակում, որոնցից 6-ը՝ մահացու ելքով:
Երրորդ հորիզոնականում է մեքսիկական Zipolite Beach լողափը, որը հայտնի է ստորջրյա ուժեղ հոսքով:
Ցուցակում են հայտնվել նաև ԱՄՆ-ում գտնվող New Smyrna, Բրազիլիայի Copacabana և Սան Պաուլուի, Հոնկոնգի Repulse Bay, Ավստրալիայի Cable Beach լողափերը:
Forbes-ը խորհուրդ է տալիս խուսափել հանգիտը վերոնշյալ գոտիներում կազմակերպելուց:



