Կրեմլը մեկնաբանել է «Նավալնի» ֆիլմին «Օսկար»-ի շնորհումը
INTERNATIONAL NEWSՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
«Նավալնի» վավերագրական ֆիլմին «Օսկար» մրցանակ շնորհելը կարող էր քաղաքական նկատառումներով թելադրված լինել։ Այս կարծիքը լրագրողներին է հայտնել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է kommersant.ru-ն:
«Չնայած չեմ նայել, բայց համարձակվում եմ ենթադրել, որ թեմայի քաղաքականացման որոշակի տարր, իհարկե, կա։ Հոլիվուդը ևս երբեմն չի խուսափում իր աշխատանքի քաղաքականացման թեմայից, նման բաներ պատահում են»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Ռեժիսոր Դենիել Ռոերի «Նավալնի» (Navalny) ֆիլմն արժանացել է «Օսկար»-ի «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում։
Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի թունավորման և Ռուսաստան վերադարձի մասին կանադացի ռեժիսոր Դանիել Ռոերի ֆիլմի պրեմիերան կայացել է 2022 թվականի հունվարին Սանդենս անկախ կինոփառատոնում, որտեղ այն արժանացել է հանդիսատեսի մրցանակին։ Այս վավերագրական ֆիլմն արժանացել է նաև բրիտանական Bafta մրցանակին։