Yerevan, 02.February.2026,
00
:
00
BREAKING


Թուրքիային և Իսրայելին ադրբեջանական փոխհատուցումը լինելու է հակաիրանական գործողությունների տեսքով. Միջազգայնագետ

INTERVIEW

Ցանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա

Հակառակ ներհայաստանյան խաղաղության մասին իդիլիայի՝ տարածաշրջանում լարվածությունը մեծանում է: Իսրայել-Իրան անխուսափելի բախման մասին լուրերի ֆոնին՝ հանդիպում են նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Իսրայելի հետախուզության նախարարը, ԱՄՆ կոնգրեսմեն Էլիոթ Էնգելն է հայտարարում, թե Բաքուն համաձայնել է տրամադրել իր տարածքն Իրանի դեմ հարձակման համար:

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի դիտարկմամբ՝ այս տեղեկությունները պետք է դիտարկել 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանին տրված աջակցության ու դրանից բխող «պարտավորությունների» համատեքստում:

«Ադրբեջանը պատերազմի ժամանակ  բավականին լուրջ և անթաքույց աջակցություն է ստացել և՛ Թուրքիայից, և՛ Իսրայելից, ինչն էլ նշանակում է, որ Ադրբեջանն ինչ-որ բան պետք է տրամադրի դրա դիմաց: Բոլորի համար պարզ է, որ «ինչ-որ բան տրամադրելը» լինելու է հակաիրանական գործողությունների տեսքով: Կարծում եմ՝ առաջիկայում դրա դրսևորումները կտեսնենք, և պրոցեսները, որոնք արդեն տեղի են ունենում, դրա վառ ապացույցն են»,- 168.am-ի հետ զրույցում մանրամասնեց միջազգայնագետը՝ հիշեցնելով, որ քննարկվում են նաև ռազմական գործողությունների սցենարներ:

Սուրեն Սարգսյանի գնահատմամբ՝ մեկնարկած պրոցեսները որոշակիորեն զսպվել են Չինաստանի միջնորդությամբ Իրանի և Սաուդյան Արաբիայի հարաբերությունների կարգավորման վերաբերյալ համաձայնագրերի ստորագրումից հետո:

Առկա իրավիճակում ՀՀ իշխանությունների անելիքների մասին հարցադրմանն ի պատասխան՝ միջազգայնագետը հակիրճ է արձագանքում՝ նկատելով. «Մեր անելիքները սովորաբար լինում են ոչ պրոֆեսիոնալ, ոչ պրոակտիվ և ոչ հաշվարկված: Մեծ հաշվով, անելիքները շատ են, բայց չեմ կարծում՝ իշխանություններն ունեն կարողություններ նման հաշվարկներ ու վերլուծություններ անելու»:

Հաշվի առնելով տարածաշրջանում ուժերի կոնսոլիդացիան՝ միջազգայնագետից հետաքրքրվեցինք նաև՝ արդյո՞ք  Հայաստանի կողմից ԵՄ դիտորդներին ընդունելու, ապա ՀԱՊԿ փոխնախագահության քվոտայից հրաժարվելու վերջին քայլերը վկայում են, որ հայաստանյան իշխանությունները ևս փորձում են որոշակիորեն կոնսոլիդացվել՝ գնալով արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության:

Ի պատասխան՝ նա նկատեց, որ թեև ՀՀ-ն սկսել է ավելի ակտիվ աշխատել ԵՄ-ի հետ, այդուհանդերձ, վեկտորի փոփոխություն այս պահի դրությամբ հնարավոր չէ կանխատեսել:

«Այժմ մենք գործ ունենք իրավիճակի հետ, երբ բավականին լուրջ դժվարություններ կան տարածաշրջանում, և նոր մարտահրավերները հաղթահարելու գործում ՀՀ իշխանությունները չունեն բավարար պրոֆեսիոնալիզմ:

Մենք հիշում ենք, թե ինչ արժեցավ մեզ վրա ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի հետ կապված այդ ամբողջ պատմությունը, երբ, մեծ հաշվով, տորպեդահարեցինք ՀԱՊԿ-ի աշխատանքը, և տեսանք դրա հետևանքները. չեմ բացառում, որ նման հետևանքներ կարող են լինել նաև այս պարագայում»,- պարզաբանեց Սուրեն Սարգսյանը:

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025