Yerevan, 26.May.2026,
00
:
00
BREAKING


Տեղեկատվական տոտալ բլոկադայի ճանապարհը․ «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

Մինչ թանկացումներով և եկամուտների նվազմամբ պայմանավորված մարդկանց մեծամասնության սոցիալական վիճակը շարունակում է վատանալ, իշխանության ներկայացուցիչների «կյանքը» շարունակում է շեշտակի բարելավվել։ Չորսուկես տարվա ընթացքում իշխող ուժի ներկայացուցիչները սոցիալապես «փթթում» են, քանի որ իշխանական բոլոր հնարավոր լծակները ծառայեցնում են իրենց օգտին։ Նախ՝ պաշտոնյաները աստղաբաշխական պարգևավճարներ են ստանում, մյուս կողմից էլ շռայլորեն օգտվում են պետական բյուջեի ընձեռած այլ հնարավորություններից՝ իրենց համար նոր ծառայողական մեքենաներ են գնում, պետությանը ոչինչ չտվող գործուղումների են մեկնում և այլն։ Այս ամենին գումարած բազմաթիվ կոռուպցիոն բնույթի ահազանգերը, որ պարբերաբար տեղ են գտնում լրատվամիջոցներում:

Այստեղ առանձնահատուկ պետք է շեշտել պետական գնումների հարցը, քանի որ առանց հատուկ անհրաժեշտության ահռելի միջոցներ են մսխվում տարբեր ուղղություններով։ Իսկ տոնական միջոցառումներն էլ դարձել են շռայլ ծախսերի առիթ։ Ընդհանրապես, մեկ անձից գնումները, որոնց դեմ ժամանակին պայքարում էր Նիկոլ Փաշինյանը, և որոնք մշտապես դիտվում են ամենախնդրահարույցն ու ռիսկայինը, ընդհանուր առմամբ այս իշխանության օրոք դարձել են օրինաչափ երևույթ։ Այսինքն՝ մրցույթներ չեն կազմակերպվում, ինչպես նախատեսվում է ընթացակարգով, այլ միակ ընկերությունը, որը մասնակցում է գնումների գործընթացին, կարողանում է պայմաններ թելադրել։ Ու այնքան համատարած է այս գործելաոճը, որ արդեն մրցութային գնումներն են արտառոց համարվում:

Հասկանալի է, չէ՞, որ շատ հաճախ մեկ անձից գնումները կատարվում են իշխանության հետ փոխկապակցված անձանց պատկանող կամ առնվազն նրանց անվան հետ կապվող ընկերություններից։ Մամուլում այս մասին բազմաթիվ հրապարակումներ կան։ Անընդհատ բարձրաձայնվում է, որ իշխանության ներկայացուցիչները ներգրավված են կոռուպցիոն սխեմաներում։ Բնականաբար, ինչքան բացվում է իշխանությունների ախորժակը, այնքան էլ մեծանում է հանրության և լրատվամիջոցների բնական ցանկությունը՝ տեղեկանալ և վերահսկել, թե ինչպես ու ինչքան արդյունավետորեն են ծախսվում հանրային միջոցները։ Բայց քանի որ իշխանությունները վտանգ են զգում թափանցիկությունից, իրենց գործունեությունը պարտակելու հնարավորություններ են փնտրում։ Այլապես ոչ մի կերպ հնարավոր չէ մեկնաբանել «Պետական գաղտնիքի մասին» նոր օրենքի ընդունումը խորհրդարանի կողմից։

Դրանով փաստացի խորհրդարանը նոր սահմանափակում մտցրեց «Տեղեկատվության ազատության մասին» օրենքում, քանի որ նոր օրենքով նախատեսվում է տեղեկատվության տրամադրման մերժում, եթե այն պարունակում է «սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություն»։ Այդպիսով յուրաքանչյուր փաստաթուղթ, նույնիսկ եթե գաղտնիություն չունի, իշխանությունների կողմից կարող է դիտարկվել որպես «սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություն»։ Եվ այդ հիմքով պաշտոնյաները կարող են հրաժարվել տեղեկատվություն տրամադրելուց հատկապես այն դեպքերում, երբ իրենց գործունեությունը կարող է հարցեր առաջացնել։ Ստացվում է, որ այս օրենսդրական նախաձեռնության կյանքի կոչման պարագայում իշխանությունները փաստացի դադարելու են հաշվետվողական լինել հանրության առաջ։

Պատահական չէ, որ մեկ տասնյակից ավելի լրագրողական կազմակերպություններ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանից պահանջում են, որ նա չստորագրի խորհրդարանի ընդունած օրենսդրական փաթեթը և այն ուղարկի ՍԴ՝ որոշելու այդ փաստաթղթի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը: Բայց իշխանությունների համար միայն այս օրենսդրական նախաձեռնությունը բավական չէ։ Բնապահպանությանը միտված տվյալների, չարաշահումների ու բացթողումների կոծկմանն է միտված նաև շրջանառության մեջ դրված «Էկոլոգիական տեղեկատվության մասին» նոր օրենքի նախագիծը։

Իսկ մյուս կողմից էլ անցած տարվա վերջից քննարկման է դրված «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու նախագիծը, որը լայն հնարավորություններ է ընձեռում տեղեկատվության տրամադրման ոլորտում սահմանափակումներ կիրառելու համար։ Տեղեկատվական այսպիսի տոտալ բլոկադայի ձևավորումը կարելի է բացատրել միայն նրանով, որ իշխանությունները գնալով շատ վախենալու և անհանգստանալու բան ունեն, իսկ ընդհանուր առմամբ շարունակում են Նիկոլ Փաշինյանի հակադեմոկրատական գործելաոճը՝ ընդդեմ խոսքի ազատության և տեղեկատվություն ստանալու իրավունքի:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community