Իրանի ԱԳ նախարարը կոչ է արել Կիևին և Արևմուտքին դադարեցնել Թեհրանի նկատմամբ «անհիմն մեղադրանքները»
INTERNATIONAL NEWSՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Իրանը պատրաստ է օգնել խաղաղության հասնել ուկրաինական հակամարտությունում։ Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը։
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ հեռախոսազրույցում նա նշել է, որ «Իրանը միշտ աջակցել է խաղաղությանը, և ոչ թե պատերազմին»։
Նա նաև կոչ է արել Կիևին դադարեցնել Թեհրանի նկատմամբ «անհիմն մեղադրանքները» և սկսել «պաշտոնական բանակցությունները»։
«Արևմուտքը պետք է Իրանի հասցեին իր անհիմն մեղադրանքները կրկնելու փոխարեն, Ուկրաինային կոչ անի երկու երկրների քաղաքական և ռազմական պատվիրակությունների պաշտոնական հանդիպմանը ներկայացնել իր իսկական փաստաթղթերը», - ասել է Իրանի արտգործնախարարը՝ մեկնաբանելով Ռուսաստանի կողմից իրանական անօդաչու թռչող սարքերի ենթադրյալ օգտագործման վերաբերյալ Կիևի մեղադրանքները։
Իր հերթին Բորելը նշել է, որ բարձր է գնահատում Ուկրաինայում խաղաղության հաստատմանն ուղղված Իրանի ջանքերը։