Yerevan, 03.November.2026,
00
:
00
BREAKING

«Եթե իմ աչքով իրեն չտեսնեի, չէի հավատա, որ զոհվել է». պայմանագրային զինծառայող Վահրամ Խաչատրյանն անմահացել է Քարվաճառում․ «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Վահրամը պայմանագրային զինծառայող էր, 2020 թ.-ին լրանում էր զինված ուժերում ծառայելու երրորդ տարին, կրտսեր սերժանտ էր: Ծնունդով Արագածոտնի մարզի Ապարան քաղաքից է: Նրա մասին կինը՝ Շուշանն է պատմում: «Ծանոթացել ենք 2010 թ.-ին, հաջորդ տարի՝ ամուսնացել: Շատ ենք սիրել իրար, երկու տղա ունեցանք մեր համատեղ կյանքի ընթացքում»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Շուշանը: Հիշում է նաև ծանոթության օրերը:

«Երկուսս էլ Ապարանից ենք, հրավիրված էինք հարսանիքի: Մոտեցավ, պարի հրավիրեց, մերժեցի, հայրիկս կողքիս նստած էր»,- նշում է զրուցակիցս ու մտովի տեղափոխվում կյանքի մի ժամանակահատված, երբ բոլորն էին երջանիկ: Երկու տարվա ընկերությունից հետո էլ Շուշանն ու Վահրամն ընտանիք են կազմում: «Մեր ընտանիքներն էլ էին մտերիմ, մեր հայրիկները միասին երկար տարիներ ծառայել էին Արցախում: Ամուսնուս ընտանիքում բոլորը կապված են զինվորական գործի հետ»: Կինն ամուսնու մասին խոսելիս ասում է՝ անդադար կարող եմ Վահրամի մասին միայն լավ բաներ ասել: «Շատ բարի սիրտ ուներ, հյուրասեր էր, նվիրվում էր բոլորին՝ բարեկամներին ու ընկերներին»:

Ամուսինները սկզբնական շրջանում ապրել են Մոսկվայում, Քառօրյա պատերազմից հետո տեղափոխվել Հայաստան: «Իր մեջ հայրենասիրությունն այնքան շատ էր, նույնը տեսել էր իր հայրիկից, հորեղբայրներից: Մոսկվայից վերադառնալուց հետո էլ անցավ պայմանագրային զինծառայության, ծառայում էր Քարվաճառում»: Շուշանի հետ մտովի տեղափոխվում ենք պատերազմական օրեր: «Պատերազմից մեկ ամիս առաջ իր հանգստի ժամանակն էր, բայց չհանգստացավ, իրեն բարձրացրել էին դիրքեր: Բավականին ծանր աշխատանք էին կատարել: Սեպտեմբերի 25-ին եկավ, հաջորդ օրն ենք իրեն տեսել, սեպտեմբերի 27-ին տագնապով նորից դիրքեր բարձրացավ, պատերազմը սկսվել էր: 4 օր է Վահրամը պատերազմի մեջ եղել, սեպտեմբերի 30-ին դեպքը տեղի է ունեցել Քարվաճառում:

Գիտենք, որ այնտեղ անօդաչուի հարվածի միայն մեկ դեպք է եղել, Քարվաճառում զենքի կռիվ է եղել: Մի մետր հող չեն զիջել, գերի չենք ունեցել, ժամկետային զինծառայողներ չեն զոհվել՝ իմ ամուսնու նման բազմաթիվ տղերքի շնորհիվ: Դիրք էին գրավել, հրաման կար, որ պետք է բարձրանան այդ դիրքը, պահեն այն, մինչև մյուս տղաները հասնեն: Սխալ հրամանի, որոշման հետևանքով տղաները նստում են «ուրալները», անօդաչուն ֆիքսում է ու հարվածում: Ճիշտ է, Վահրամը մեքենայի մոտ չի եղել, հեռու է կանգնած եղել, բայց բեկորի մի փոքր կտոր թիկունքից վնասել է նրան, արնաքամ էր եղել: Երբ շտապօգնության մեքենան ցանկացել էր օգնության հասնել, նաև մեքենային էին հարվածել, բոլորը զոհվել էին»:

Վահրամը տուն է «վերադարձել» նույն օրը: «Կարծես ժպիտը դեմքին քնած լիներ: Եթե իմ աչքով իրեն չտեսնեի, չէի հավատա, որ զոհվել է»: Ձայնի մեջ անսահման կարոտ ու սեր ունեցող Շուշանը գտել է ապրելու իր բանաձևը: «Իմ տղաներն են ուժ տալիս, ամեն մեկի մեջ Վահրամը յուրովի կա: Ամեն մեկի մեջ իր բնավորության մի գիծը կա, յուրաքանչյուրի մեջ իրեն տեսնում եմ: Մեծ որդիս 10 տարեկան է, փոքրը՝ 9: Կարծես զույգ լինեն, իրարից անբաժան են: Երկուսն էլ շատ ծանր տարան հայրիկի կորուստը, շատ կապված էին նրա հետ: Մեր լեզվով ասած՝ պապայի պոչիկն էին, ուր գնար, իր հետ գնում էին: Սկզբնական շրջանում մեծ տղաս գերեզմաններ չէր գնում մեզ հետ, տանը որևէ մեկին չէր ուզում տեսնել, երբ հյուր էին գալիս:

Բայց քիչ-քիչ կարողացանք հաղթահարել ամեն ինչ, հիմա հասկանում է, թե ինչ է կատարվել: Կանգնում է հայրիկի նկարի մոտ՝ տան անկյունում, խոսում հետը, պատմում իր առօրյայի մասին: Տղաներս շատ հարցեր են տալիս, գալիս են, ասում՝ մա՛մ, հիշո՞ւմ ես, որ պապան նման բան ասաց, մա՛մ, հիշո՞ւմ ես, որ պապայի հետ այսինչ տեղը գնացինք»: Հիմա Շուշանը, որդիներն ու սկեսուրը միասին Ապարանում են բնակվում: «Երբեք հարս ու սկեսուր չէինք, մոր ու աղջկա նման էին մեր հարաբերությունները դեռ ամենասկզբից, այս ցավից հետո՝ առավել ևս: Երկու կին ենք տան մեջ, իրար թև ու թիկունք լինելով, իրար հույս տալով՝ մեծացնում ենք մեր տղաներին: Եթե երեխաները չլինեին, երևի կխելագարվեինք»:

Հ. Գ. - Վահրամ Խաչատրյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: Հուղարկավորված է Ապարանի պանթեոնում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice