Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել. քննարկվել են տարածաշրջանային զարգացումները
INTERNATIONAL NEWSԻրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մարտի 17-ին հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է իրանական IRNA-ն։
Աբդոլլահիանը նշել է, որ Իրանի դրական փոխգործակցությունը հարևան և տարածաշրջանային երկրների հետ ճանապարհ է հարթում տարածաշրջանում կայուն խաղաղության, զարգացման և կայունության հաստատման, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության վրա հիմնված միջազգային ավելի մեծ ձեռքբերումների համար։
Չավուշօղլուն ողջունել է Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև ձեռք բերված համաձայնությունը՝ կարծիք հայտնելով, որ այս զարգացումը կտանի դեպի իսլամական աշխարհի դիրքերի ամրապնդման, իսլամական երկրների միջև համագործակցության արդյունավետության բարձրացման։
Նախարարները տեսակետներ են փոխանցել երկկողմ կապերի ընդլայնման շուրջ։
IRNA-ի փոխանցմամբ, հեռախոսազրույցում քննարկվել են նաև Իրանի հարաբերություններն Ադրբեջանի հետ։