Պուտինը միշտ շատ քաղաքավարի է. Գերմանիայի կանցլերը պատմել է ՌԴ նախագահի հետ հեռախոսազրույցների մասին
INTERNATIONAL NEWSՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը պատմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցների մասին: Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ Rheinische Post-ին հղումովը։
«Դրանք երկար խոսակցություններ են, երբեմն մեկ, երբեմն մեկուկես ժամ: Երբեմն գերմաներեն, երբեմն թարգմանությամբ: Եվ Պուտինը միշտ շատ քաղաքավարի է», - ասել է Շոլցը հրատարակությանը:
Միևնույն ժամանակ, Գերմանիայի կանցլերն ընդգծել է, որ կողմերը փոխզիջման չեն գնում և պահպանում են ուկրաինական հակամարտության վերաբերյալ իրենց տեսակետների արմատական տարբերությունները։ Նրա խոսքով՝ պետք է պատրաստ լինել նրան, որ հակամարտության լուծումը կարող է երկար տևել, և նույնիսկ երբ առճակատումն ավարտվի, ամեն ինչ անմիջապես չի վերադառնա իր բնականոն հունին։
«Բայց մենք ևս չպետք է դադարեցնենք մեր ջանքերը՝ վերջ դնելու այս հակամարտությանը»,- ամփոփել է քաղաքական գործիչը։