Սի Ծինփինը բացատրել է, թե ինչու է վերընտրվելուց հետո առաջին այցի համար ընտրել հենց Ռուսաստանը
INTERNATIONAL NEWSՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը հայտարարել է, որ երկրի ղեկավարի պաշտոնում վերընտրվելուց հետո առաջին օտարերկրյա այցի համար ընտրել է Ռուսաստանը, քանի որ դա համապատասխանում է պատմական տրամաբանությանը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Նա ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնությունը և Չինաստանը խոշոր տերություններ և ռազմավարական գործընկերներ են։
Չինաստանի ղեկավարը Մոսկվա է ժամանել մարտի 20-ին և հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Ներկայումս Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ղեկավարը գտնվում է Կառավարության տանը՝ նախարարների կաբինետի ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ հանդիպման համար։
Սի Ծինփինի և Վլադիմիր Պուտինի պաշտոնական բանակցությունները նախատեսված են մարտի 21-ին։ Հանդիպմանն ընդառաջ երկու ղեկավարներն էլ հոդվածներ են պատրաստել Չինաստան-Ռուսաստան հարաբերությունների վերաբերյալ։ Չինաստանի ղեկավարն իր հոդվածում ընդգծել է, որ Ռուսաստանը և Չինաստանը, լինելով համապարփակ ռազմավարական փոխգործակցության ամենամեծ հարևաններն ու գործընկերները, միմյանց դիտարկում են որպես առաջնահերթություն դիվանագիտության և արտաքին քաղաքականության մեջ։