ԵՄ-ն հավելյալ 1,5 միլիարդ եվրո է փոխանցել Ուկրայինային. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն
ECONOMICSՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Եվրամիությունն Ուկրաինային մակրոֆինանսական օգնության ևս մեկ տրանշ է փոխանցել՝ 1,5 միլիարդ եվրոյի չափով, Twitter-ում հայտնել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
«Այսօր մենք ևս 1,5 միլիարդ եվրո ենք վճարել Ուկրաինային։ Մեր աջակցությունն օգնում է Ուկրաինային աշխատել, ինքնապաշտպանվել և Ուկրաինան հաստատակամորեն դնում է դեպի ԵՄ ճանապարհին»,- գրել է ֆոն դեր Լեյենը։
2023 թվականին ԵՄ-ն մտադիր է 18 միլիարդ եվրոյի չափով ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային: Բացի այդ, 2023 թվականի մարտին ԵՄ-ն հաստատել է Խաղաղության եվրոպական հիմնադրամի բյուջեի ավելացումը ևս 2 միլիարդ եվրոյով. այս միջոցները կօգտագործվեն ԵՄ-ից Ուկրաինային ռազմական մատակարարումները ֆինանսավորելու համար։