Yerevan, 27.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Դա մեզ չի հետաքրքրում. Վրաստանի վարչապետը՝ Պետդեպի զեկույցի մասին

INTERNATIONAL NEWS

Ցանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ասել է, որ ԱՄՆ Պետդեպարտամենտի վերջին զեկույցը` Վրաստանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի վերաբերյալ, հիմնականում հիմնված է կեղծ տեղեկատվության վրա, և կառավարությանն այն «հետաքրքիր չէ», գրում է newsgeorgia.ge կայքը։

«Ես շատ հակիրճ ծանոթացա զեկույցին և հիմնական կետերին։ Ցավոք, զեկույցը հիմնականում հիմնված է, այսպես կոչված, էլիտար ՀԿ-ների կողմից ներկայացված ոչ օբյեկտիվ, կողմնակալ, սուբյեկտիվ և անարդար եզրակացությունների վրա։ Վերոնշյալ փաստերը չեն համապատասխանում իրականությանը, դրանք ընդամենը ենթադրություններ են, եզրակացություններ և ընդհանրացումներ՝ հիմնված որոշ քաղաքական կողմնակալ, ոչ օբյեկտիվ մարդկանց կեղծ, շինծու տեղեկատվության վրա։ Սա մեզ չի հետաքրքրում»,- ասել է Ղարիբաշվիլին։

Նա նշել է, որ չի հիշում նախկին իշխանությունների օրոք ԱՄՆ Պետդեպարտամենտի քննադատական հայտարարությունները, երբ երկրում, ըստ նրա, կար «համակարգային կոռուպցիա, հանցագործություն, մարդկանց խոշտանգում էին, բռնաբարում, սպանում, բիզնեսներ էին գողանում, իսկ լրատվամիջոցների ազատություն ընդհանրապես չկար»։

Ղարիբաշվիլին կրկնել է, որ Վրաստանում գործում են հարյուրավոր հասարակական կազմակերպություններ, որոնք կեղծ տեղեկություններ են տարածում և փորձում են վարկաբեկել երկիրն ամբողջ աշխարհի առաջ:

«Չնայած դրան, դուք տեսնում եք, որ այսօր հասարակական սեկտորը, լրատվամիջոցները, բոլորն ունեն լիակատար ազատություն։ Սա ժողովրդավարության մի մասն է: Մենք դրան (նրանց գործողություններին) հակադրվում ենք ճշմարտությամբ»,- ասել է Ղարիբաշվիլին:

ԱՄՆ Պետդեպարտամենտը երկուշաբթի հրապարակել է իր ամենամյա զեկույցը վերջին մեկ տարում աշխարհի տարբեր երկրներում մարդու իրավունքների վերաբերյալ։ Այն վերլուծել է 198 պետությում առկա իրավիճակը։ Այս զեկույցը պատրաստվում է Պետդեպարտամենտի կողմից գրեթե 50 տարի՝ տեղական և միջազգային վիճակագրական և իրավապաշտպան կազմակերպությունների հետ համագործակցությամբ: Տարբեր երկրներից ստացված տեղեկատվությունը համարվում է միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կողմից ընդունված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի համապատասխանությունը:

Այս տարվա զեկույցում Վրաստանին նվիրված է 57 էջ։ Եզրակացություններից մեկն այն է, որ անպատժելիությունը շարունակում է խնդիր մնալ երկրում, չնայած այն հանգամանքին, որ կառավարությունը քայլեր է ձեռնարկել մարդու իրավունքների խախտման դեպքերը հետաքննելու ուղղությամբ։ Զեկույցում, մասնավորապես, ներառվել են 2021 թվականի հուլիսի 5-ին լրագրողների նկատմամբ բռնության դեպքերը, Վրաստանում ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլիի առևանգման դեպքը, ընդդիմադիր «Մտավարի» հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիայի դատավճիռը և նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի վիճակը:

80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia