Կրեմլում սկսվել են Պուտինի և Սի Ծինփինի՝ ընդլայնված կազմով բանակցությունները
INTERNATIONAL NEWSՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Կրեմլում սկսվել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի՝ ընդլայնված կազմով բանակցությունները։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Ռուսական կողմից երկու երկրների ղեկավարներին միացել են փոխվարչապետները, տնտեսական բլոկի նախարարները, «Ռոսատոմ» և «Ռոսնեֆտ» ընկերությունների ղեկավարները։ Ընդլայնված ձևաչափով բանակցությունները կավարտվեն փաստաթղթերի ստորագրմամբ և լրատվամիջոցների համար հայտարարությամբ։
Մարտի 21-ի ցերեկը հաղորդվել է Պուտինի և Սի Ծինփինի բանակցությունների մասին։ Ռուսաստանի ղեկավարը չինացի գործընկերոջը դիմել էր «սիրելի բարեկամ» բառերով և ողջունել պատվիրակությունների անդամներին։
Սի Ծինփինը Մոսկվա է ժամանել երկուշաբթի՝ մարտի 20-ին։ Նույն օրը նա ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել ՌԴ նախագահի հետ, որից հետո Չինաստանի ղեկավարն ասել է, որ Պեկինը պատրաստ է շարունակել կառուցողական դեր խաղալ ուկրաինական ճգնաժամի քաղաքական կարգավորմանը նպաստելու գործում։