ԵՄ-ն հայտարարել է, որ Արևմուտքը պատրաստվում է փակել Կոսովոյի հարցը մինչև 2024 թվականին
INTERNATIONAL NEWSՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Արևմտյան երկրներն ակնկալում են Կոսովոյի հարցն ավարտին հասցնել մինչև 2024 թվականը, հայտարարել է Արևմտյան Բալկաններում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Միրոսլավ Լայչակը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Հաջորդ տարի մենք կբախվենք նոր քաղաքական իրողության, ընտրություններ են ԵՄ-ում, ԱՄՆ-ում, և գնալով ավելի քիչ ուշադրություն է դարձվելու այդ հարցերին [Սերբիա-Կոսովո հարաբերությունների կարգավորումը]։ Կարծում եմ, որ մենք բավական ժամանակ ունենք այս գործընթացն ավարտին հասցնելու համար, բայց ամեն ինչ կախված է երկու կողմերի հանձնառությունից»,- ասել է Լայչակը։
Ինչպես նշել է Արևմտյան Բալկաններում ԵՄ հատուկ ներկայացուցիչը, բարդ կողմերից մեկը Պրիշտինայի՝ ՄԱԿ-ին միանալու հարցն է, քանի որ դա կախված է ոչ միայն Բելգրադից, այլ նաև այլ պետություններից։ Նա նաեւ հավելել է, որ դա վերաբերում է, մասնավորապես, կազմակերպության Անվտանգության խորհրդի մշտական անդամներին։
«Սա շատ ավելի լայն խնդիր է, քան Սերբիայի և Կոսովոյի հարաբերությունները, կան որոշակի ընթացակարգեր, Անվտանգության խորհուրդը և հինգ մշտական անդամները խաղում են իրենց դերը, և դա հատուկ հարաբերություն է: Այսպիսով, հավատալ, որ դա կախված է բացառապես Սերբիայից և Կոսովոյից, նշանակում է չհասկանալ ամբողջ գործընթացի բարդությունը»,- ընդգծել է Լայչակը: