Լիբիայում եռօրյա սուգ Է հայտարարված Զլիթենում իրականացված ահաբեկչության զոհերի հիշատակին
INTERNATIONAL NEWSԼիբիայի Ներկայացուցիչների պալատը (մշտական խորհրդարանը) եռօրյա սուգ Է հայտարարել վերջին տարիներին երկրում իրականացված խոշորագույն ահաբեկչական գործողության զոհերի հիշատակին, որը տեղի Է ունեցել հունարի 7-ին Տրիպոլիից 160 կիլոմետր դեպի արեւելք գտնվող Զլիթեն քաղաքում: Այս մասին, հաղորդել Է Al Arabiya հեռուստաալիքը: Ահաբեկչական գործողությունն իրականացրել Է մահ ապարտը:
Գրոհի զոհ Է դարձել 74 մարդ, շուրջ 200-ը տուժել են: Տեղի բժիշկները չեն բացառում, որ զոհերի թիվը կարող Է աճել, քանի որ տուժածներից շատերը ծանր վիճակում են: Ահաբեկչական գործողության պատասխանատվությունն ստանձնել Է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման տեղական բջիջը:
Ինչպես հաղորդում Է ՏԱՍՍ-ը, հունվարի 7-ի երեկոյան Լիբիայի Ռաս Լանուֆի ուղեմուտքի վերահսկիչ անցակետերից մեկում եւս մի մահապարտ պայթեցրել Է ականապատված արտաճանապարհային ավտոմոբիլ: Զոհվել Է յոթ մարդ, ներառյալ մեկամյա մի երեխա: Եվս 11 հոգի վիրավորվել Է:



