Թրամփն ասել է, որ իր դեմ կեղծ մեղադրանքները կարող են երկրում մահերի և ավերածությունների հանգեցնել
INTERNATIONAL NEWSՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել է, որ Trump Organization հիմնադրամում խարդախության գործի շրջանակում իրեն մեղադրանք առաջադրելը կարող է աղետալի հետևանքներ ունենալ ամբողջ երկրի համար։ Այս մասին նա գրել է իր Truth Social սոցիալական ցանցում, փոխանցում է Newsweek-ը։
Նա հռետորական հարց հղել այն մասին, թե ինչպիսի մարդ է նա, ով կարող է մեղադրել երկրի նախկին ղեկավարին, որն ավելի շատ ձայն է ստացել, քան ցանկացած այլ ամերիկացի նախագահ։
Քաղաքական գործչի խոսքով՝ «բոլորը գիտեն, որ հանցագործություն չի եղել»։
«Նման կեղծ մեղադրանքի հետևանքով պոտենցիալ մահերն ու ավերածությունները կարող են աղետալի հետևանքներ ունենալ մեր երկրի համար», - ասել է Թրամփը:
Հանրապետական քաղաքական գործչի խոսքով՝ միայն «այլասերված հոգեպատը, որն անկեղծորեն ատում է Միացյալ Նահանգները», կարող է իրեն դատապարտել ֆինանսական խարդախության համար։
Նշենք, որ Դոնալդ Թրամփին կասկածում են նախընտրական շտաբի միջոցներից պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսին 130 000 դոլար վճարելու համար՝ իրենց ենթադրյալ կապի մասին չբարձրաձայնելու նպատակով։