Yerevan, 17.July.2026,
00
:
00
BREAKING


Նաիրիտ գործարանի հիմնախնդիրները

ANALYSIS

ՀՀ քիմիական արդյունաբերության ճյուղում զգալի տեսակարար կշիռ կազմող սինթետիկ կաուչուկ արտադրող Նաիրիտ գործարանի գործունեության դադարեցումը ունեցավ մի շարք բացասական հետևանքներ: Դեռևս 2006թ. գործարանը վաճառվեց բրիտանական «Ռայնովիլ փրոփերթ իլիմիթիդ» ընկերությանը, որը ձեռք բերեց գործարանի բաժնեմասի 90%-ը: Ընկերությունը, սակայն, գումար չի ներդրել օգնություն իրականացնելու համար, այլ գրավադրել է գործարանը ԱՊՀ Միջպետական բանկում: Մնացյալ 10% բաժնեմասը ցայսօր տնօրինում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ ի դեմս էներգետիկայի և բնական պաշարների նախարարության: 

Նաիրիտ գործարանը 2011թ-ից ի վերարտադրանք չի թողարկել և գտնվում է ծանր ֆինանսական կացության մեջ: Եթե 2009թ-ի հունվար-նոյեմբեր սինթետիկ կաուչուկի թողարկված ծավալը կազմում էր 1127 տոննա, իսկ 2010թ-ին՝ 1083 տոննա, ապա 2011թ-ից սիթետիկ կաուչուկի թողարկումը դադարեցվել է : Նաիրիտի գործունեության դադարեցումը պայմանավորված է պարտքային պարտավորություններով, որի մեջ մտնում է ԱՊՀ Միջպետական բանկի չմարված, պետական երաշխիքով ապահովված վարկը, ինչպես նաև այլ կրեդիտորական պարտքեր, որոնց ամենամեծ հատվածներն են աշխատավարձերը և Երևանի ՋԷԿ-ից ստացված էներգիան (գոլորշի): 

Ընդ որում աշխատավարձի գծով պարտքը կազմում է 8.9 մլրդ ՀՀ դրամ, իսկ էներգիայի դիմաց և այլ կրեդիտորական պարտքերը՝ 8.7 ՀՀ դրամ, բացի այդ հարկային պարտավորությունները կազմում են 5.6 մլրդ ՀՀ դրամ, այլ (չբացահայտված ֆինասական հաշվետվություններում)՝ 7.6 մլրդ ՀՀ դրամ : Այս ամենը հիմք է հանդիսացել վերջին տարիներին Նաիրիտի աշխատակիցների կողմից դրսևորվող վարքագծի դրսևորմանը: Վերջիններս պահանջում են իրենց չստացված աշխատավարձի վճարում: 

Սակայն նաիրիտցիների կողմից առաջ քաշված պահանջների բավարարումը պայմանավորված է որոշակի խնդիրների լուծման հետ: Նախ պետք է վերջնական լուծում տրվի ԱՊՀ Միջպետական բանկի նկատմամբ ձևավորված պարտքային պարտավորության մարման հարցին: Եվ բացի այդ, եթե նույնիսկ փորձ կատարվի գործարանի աշխատողների նկատմամբ ձևավորված պարտավորությունները ծածկել գործարանին պատկանող ակտիվների իրացման հաշվին, ապա այստեղ առաջ է գալիս այն հանգամանքը, որ գործարանի ակտիվների հաշվեկշռային արժեքը վարկերի և կրեդիտորական պարտքերի մնացորդների 50%-ից ցածր է : Սա նշանակում է, որ ընկերության ակտիվները բավարար չեն նրա պարտավորությունները մարելու համար: 

Հիմնական միջոցների ընդհանուր հաշվեկշռային արժեքը կազմում է 57 մլրդ ՀՀ դրամ : Սակայն հիմնական միջոցների զգալի մասը նշանակալի մաշվածություն ունի, որը դեռ արտացոլված չէ ֆինանսական հաշվետվություններում, քանի որ վերջին ժամանակաշրջանում ակտիվների վերաշնորհում չի կատարվել: Նաիրիտի աշխատակիցների կողմից բարձրացվել է նաև գործարանի վերագործարկման հիմնախնդիրը, որին էլ ուղղվոծ է եղել «Ջեյքոբս Քնասլթենսի» ընկերության փորձագետների կողմից անցկացված ուսումնասիրությունները, որոնք ամփոփել են Համաշխարհային բանկի կողմից: Համաձայն վերլուծությունների արդյունքների Նաիրիտն ի վիճակի չի լինի մրցել եվրոպական, ասիական և այլ շուկաներում արտադրության բարձր ինքնարժեքի և շուկաներից ունեցած զգալի հեռավորության պատճառով: 

Տեխնիկական և ֆինանսական նկատառումներից բխում է, որ կառավարությունը պետք է դիտարկի գործարանի լուծարման ծրագրի մշակման և իրականացման խնդիրը: Լուծարման ծրագիրը պետք է ներառի գույքագրում և ակտիվների շուկայական արժեքի գնահատում, կրեդիտորների հետ բանակցությունների ճանապարհով այն պարտքերի հարցերի լուծում, որոնք, ամենայն հավանականությամբ, հնարավոր չի լինի մարել ակտիվների վաճառքի միջոցով, սոցիալական ազդեցության մեղմման ծրագրի մշակում և իրականացում, այս դեպքում կառավարությունը պետք է ապահովի, որ կրճատված աշխատողներին վճարվի ազատման նպաստ, և գործող սոցիալական ապահովության համակարգը տրամադրի աշխատանքի տեղավորման պարտադիր աջակցություն այդ մարդկանց, ինչպես նաև պետք է իրականացնի գործարանի մանրամասն բնապահպանական գնահատում և այլն : Ընդ որում՝ կառավարությունը վերոնշյալ ծրագիրը պետք է իրականացնի թափանցիկ կերպով:

Աննա Հովհաննիսյան

Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026