Ամերիկյան հրթիռը սխալմամբ ուղարկվել է Կուբա
INTERNATIONAL NEWSԱմերիկյան Hellfire հրթիռը 2014 թվականին սխալմամբ ուղարկվել է Կուբա, գրում է The Wall Street Journal-ը:
Եվրոպայում ՆԱՏՕ-ի զորավարժությունների համար նախատեսված զենքն անհայտ հանգամանքներում հայտնվել է ԱՄՆ-ի հարևան կղզում:
ԱՄՆ-ի իշխանությունները մեկ տարվա ընթացքում փորձել են Կուբայի իշխանություններին համոզել վերադարձնել հրթիռը, պնդում է պարբերականը՝ իր աղբյուրների հղումով:
Ամերիկացի մասնագետները նաև քննում են զենքի՝ Կուբա հասնելու ճանապարհները: Վարկածների թվում է նաև հանցագործների կամ լրտեսների գործունեությունը։
Փորձագետները հակված են մտածելու, որ հրթիռը Կուբա է ուղարկվել ոչ միտումնավոր, այլ «մարդկային մի շարք սխալների» արդյունքում։
Hellfire-ը «երկինք-ցամաք» տիպի հրթիռ է, որոնցով ուղղաթիռներից խոցում են ցամաքային թիրախները։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



