Ես, հավանաբար, ԱՄՆ-ի պատմության մեջ ամենաանմեղ մարդն եմ. Թրամփ
INTERNATIONAL NEWSՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը 2024-ին կայանալիք նախագահական ընտրությունների իր առաջին հանրահավաքում անդրադարձել է իր դեմ մեղադրանքներին, քննադատել է իր գործը հետաքննող դատախազներին՝ իրեն անվանելով «ԱՄՆ-ի պատմության ամենաանմեղ մարդը»:
Ինչպես գրում է forbes.com-ը, Տեխաս նահանգի Վաքո քաղաքում մոտավորապես 95 րոպե տևողությամբ ելույթի ժամանակ Թրամփը կենտրոնացրել է օրենքի հետ կապված իր խնդիրների վրա:
Նա խոսել է իր նկատմամբ ընթացող քրեական հետաքննության մասին։ Սպասվում էր, որ Թրամփին մեղադրանք կներկայացնեն և նաև կկալանավորեն անցած շաբաթ՝ պոռնոաստղ Սթորմի Դենիելսին նախընտրական շտաբի միջոցներից ենթադրյալ վճարումների համար: Կասկածներ կան առ այն, որ Թրամփը նախընտրական շտաբի միջոցներից Դենիելսին 130 000 դոլար է վճարել՝ իրենց ենթադրյալ կապի մասին չբարձրաձայնելու նպատակով։
«Նյու Յորքի շրջանային դատախազը, Վաշինգտոնի «անարդարության դեպարտամենտի» հովանու ներքո և ղեկավարությամբ, հետաքննում է ինձ մի բանի համար, որը հանցագործություն չէ, զանցանք չէ։ Բայդենի վարչակարգի կողմից մեր արդարադատության համակարգը «զենք» դարձնելն ուղղակիորեն հիշեցնում է ստալինյան Ռուսաստանի սարսափ շոուն: Սա իսկապես դատախազական սխալ վարքագիծ է... Նրանք (իմ դեմ) ոչինչ չունեն: Դա, հավանաբար, ինձ դարձնում է մեր երկրի պատմության ամենաանմեղ մարդը: Դա ասում են իմ ընկերները», - ասել է Թրամփը: