Հյուսիսային Կորեան միջուկային մարտագլխիկի նմանակմամբ հրթիռ է փորձարկել
INTERNATIONAL NEWSՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Հյուսիսային Կորեան մարտի 27-ին «երկիր-երկիր» դասի երկու տակտիկական բալիստիկ հրթիռ է փորձարկել ՝ օդում միջուկային լիցքը փորձարկելու համար, հաղորդում է հյուսիսկորեական կենտրոնական հեռագրային գործակալությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հյուսիսային Կորեան երկուշաբթի առավոտյան փոքր հեռահարության երկու բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ: Հարավկորեացի զինվորականների տվյալներով ՝ դրանք թռել են յուրաքանչյուրը 370 կիլոմետր: Ճապոնիայի պաշտպանության նախարարությունում կարծում են, որ երկու հրթիռների թռիչքի բարձրությունը կազմել է 50 կիլոմետր, հեռահարությունը ՝ 350 կմ։
«Տակտիկական բալիստիկ հրթիռը համալրվել է փորձնական մարտագլխիկով, որը նմանակում է միջուկային մարտագլխիկը», – ասվում է հայտարարության մեջ:
Ըստ հաղորդագրության՝ միջուկային մարտագլխիկի մակետը պայթեցվել է թիրախային կղզուց 500 մետր բարձրության վրա՝ Համգեն Պուկտո նահանգի Կիմչհեք քաղաքի շրջանում:
Զորավարժությունների ընթացքում ստուգվել է միջուկային հարձակման հրամանի ներկայացման և փոխանցման կարգը և հաստատվել է գործարկման թույլտվության համակարգի բնականոն աշխատանքը: