Յունիբանկը կմասնակցի «TOON EXPO 2023» միջազգային ցուցահանդեսին
SOCIETYՅունիբանկը կմասնակցի «TOON EXPO 2023» անշարժ գույքի և շինարարության խոշորագույն միջազգային ցուցահանդեսին, որն անցկացվելու է 2023 թվականի մարտի 31-ից ապրիլի 2-ը Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում։ Ցուցահանդեսը կգործի ժամը 12:00-20:00-ն:
Բանկի տաղավարում կներկայացվեն և մանրածախ, և բիզնես գործիքները: Կառուցապատողների հետ համատեղ հիփոթեքային վարկավորման ծրագրերը բանկին հնարավորություն են տալիս հաճախորդներին առաջարկել բնակարան գնելու ամենահարմար պայմանները՝ բացառիկ նախագծերի շրջանակներում: Առաջնային շուկայում բնակարանների ձեռքբերման համար Յունիբանկը տրամադրում է դրամային հիփոթեքային վարկեր՝ 10,9% տարեկան տոկոսադրույքով և 10% կանխավճարով, որը շուկայի լավագույն առաջարկներից է։
Բանկի մասնագետները մանրակրկիտ ձևով կներկայացնեն նաև շինարարության և անշարժ գույքի ոլորտի ձեռնարկությունների վարկավորման հնարավորություններն ու առավելությունները։ Յունիբանկում բիզնես վարկը տրամադրվում է սկսած 5% տարեկան տոկոսադրույքով եվրոյով՝ մինչև 5 տարի ժամկետով: Վարկի կարևոր առավելությունն է 12-ամսյա արտոնյալ ժամկետի հնարավորությունը, որի ընթացքում վարկառուն վճարում է միայն տոկոսագումարը։ Վարկը տրամադրվում է նաև այլ բանկերում գործող վարկերի վերաֆինանսավորման նպատակով:
TOON EXPO 2023-ին կմասնակցեն ավելի քան 80 կազմակերպություններ, այդ թվում՝ շինարարության և վերականգնվող էներգիայի ոլորտներում գործող ընկերություններ, անշարժ գույքի գործակալություններ, բանկեր, օդափոխության և ջեռուցման համակարգերի մատակարարներ, մասնագիտացված խանութներ։ Ցուցահանդեսին զուգահեռ՝ կանցկացվեն թեմատիկ սեմինարներ, մրցանակային խաղարկություններ:
1
Euromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row
2
Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day
3
S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “...
4
Apply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMD
5
AraratBank Joins Armenia's New Greening Initiative: 100 Hectares of New Forest within Three Years



