Համաշխարհային տնտեսությունը դանդաղում է Ուկրաինայի հակամարտության պատճառով
ECONOMICSՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Համաշխարհային տնտեսությունը սկսել է դանդաղել Ուկրաինայի հակամարտությունից հետո։ Հետեւաբար, 2023 թվականին աշխարհը կարող է տնտեսության միայն փոքր աճի հույս ունենալ, որն առանց այդ էլ տուժել է կորոնավիրուսային համավարակից։ Այդ մասին գրում է Sabah-ը։
Հրատարակությունը նշում է, որ 2023 թվականին ռուս-ուկրաինական ճգնաժամի հիմնական հետցնցումները կշարունակվեն, ինչից կշարունակվի համաշխարհային տնտեսության «փխրուն» վերականգնումը։ Միեւնույն ժամանակ, ամերիկյան եւ եվրոպական բանկերի փլուզումը մեծացնում է միջազգային ֆինանսական համակարգի վերաբերյալ մտավախությունները։
Ըստ հրապարակման՝ 2008 թվականի համաշխարհային ճգնաժամից հետո տարբեր երկրների պետական կառույցները կարողացան ճիշտ եզրակացություններ անել, ուստի ԱՄՆ-ի «յուրաքանչյուրն իր համար» քաղաքականությունը փոխարինվեց խելամիտ միջոցներով, հայտարարություններով եւ քայլերով՝ ավանդատուներին պաշտպանելու համար։ Միաժամանակ դադարեցին եվրոպական բանկային հատվածում վեճերը։
OECD-ի տնտեսագետները հավելել են, որ G7-ի տնտեսությունները պետք է ավելի զգայուն լինեն բանկային միջավայրում տեղի ունեցող բոլոր զարգացումների նկատմամբ: Բացի այդ, անհրաժեշտ է շարունակել աջակցել արտադրությանը, նորարարություններին եւ տնտեսության լայն հատվածներին՝ իրավիճակի վատթարացումից խուսափելու համար։