Ռուսաստանում լրտեսության կասկածանքով ձերբակալվել է Wall Street Journal-ի թղթակիցը
INTERNATIONAL NEWSՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է, որ Եկատերինբուրգում ձերբակալվել է ամերիկյան Wall Street Journal պարբերականի թղթակից Էվան Գերշկովիչը։ Հետախուզության տվյալներով՝ լրագրողը «ԱՄՆ-ի հանձնարարությամբ պետական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ էր հավաքում ռուսական ռազմաարդյունաբերական համալիրի ձեռնարկություններից մեկի մասին»։
«Էվան Գերշկովիչին ձերբակալել են Եկատերինբուրգում, հարուցվել է լրտեսության գործ։ Միացյալ Նահանգների հանձնարարությամբ նա տեղեկություններ էր հավաքում ռուսական ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններից մեկի մասին, որը պետական գաղտնիք է կազմում»,- պարզաբանել է Անվտանգության դաշնային ծառայությունը:
Գերատեսչությունը պարզաբանում է, որ լրագրողը Եկատերինբուրգում զբաղվել է «անօրինական գործունեությամբ», որը հաջողությամբ «կասեցվել է»։
«Կոմերսանտ»-ի տեղեկություններով՝ լրագրողին նախատեսվում է տեղափոխել Մոսկվա և կալանավորել Լեֆորտովոյի դատարանում։
PR մասնագետ Յարոսլավ Շիրշիկովը, որը նախօրեին հանդիպել է Էվան Գերշկովիչի հետ, պնդում է, որ Եկատերինբուրգում ձերբակալված լրագրողը «ուսումնասիրել է հասարակության վերաբերմունքը PMC «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության նկատմամբ»։
Էվան Գերշկովիչը 6 տարի է, ինչ ապրում է Մոսկվայում և հավատարմագրված է ՌԴ ԱԳՆ-ում։ Գերշկովիչը լրագրող է, որը լուսաբանում է իրադարձությունները Ռուսաստանում, Ուկրաինայում և նախկին Խորհրդային Միության երկրներում: Նա նախկինում աշխատել է Agence France-Presse-ում, The Moscow Times-ում և The New York Times-ում: Գերշկովիչի վերջին հոդվածը Wall Street Journal-ը հրապարակել է մարտի 28-ին։