Ռուբեն Վարդանյանն այս շաբաթ կխոսի առաջիկա քայլերի մասին
BLOG«Մենք ենք մեր սարերը» գործակալության համահիմնադիր, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ես բազմաթիվ հարցեր եմ ստանում իմ գործունեության, առաջիկա քայլերի, առկա մարտահրավերների հաղթահարման վերաբերյալ իմ մոտեցումների մասին, որոնց հնարավորություն չեմ ունենում առանձին-առանձին անդրադառնալու:
Հենց այդ պատճառով հարցազրույցների ձևաչափից բացի որոշեցի ձեզ հետ երկխոսության պահպանման և հետադարձ կապի համար ավելի դինամիկ տարբերակ գտնել՝ օգտագործելով սոցիալական մեդիայի հնարավորությունները:
Այս գրառման մեկնաբանություններում այսօր՝ մինչև օրվա ավարտը, կարող եք թողնել ձեզ մտահոգող բոլոր հարցերը: Ամենակարևոր կամ ամենահրատապ 3 հարցերին կպատասխանեմ այս շաբաթ՝ վիդեո ձևաչափով։
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
“Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBank
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



