Yerevan, 21.March.2026,
00
:
00
BREAKING


«Ես ունեմ իմ մոտեցումներն ու առանձնահատկությունները, որոնք հաճախ փնովում են». Լիլիթ Բասյանը՝ «2XL» նախագծի 2-րդ եթերաշրջանի և իր գործունեության մասին

LIFE

Ցանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա

Ամիսներ առաջ ավարտնել է «2XL» հեռուստաշոուի առաջին եթերաշրջանը, իսկ այս փուլում ընթանում է «2XL» հեռուստաշոուի 2-րդ եթերաշրջանը, որը շուտով կլինի եթերում: Tert.am Life-ը զրուցել է սննդաբան Լիլիթ Բասյանի հետ, որը հայտնել է նախագծի մանրամասները: 

-Այսօր Դուք զբաղվում եք մի մասնագիտությամբ, որը վերջին տարիների ընթացքում է դարձել պահանջված, ինչպե՞ս եք հաղթահարել խոչընդոտները ճանապարհի սկզբում և ի՞նչ խոչընդոտներ կան այժմ:

 -Գործունեության հենց սկզբնական փուլում եղել են դժվարություններ և պետք է նշեմ՝ դժվարություններ կան նաև այժմ, քանի որ ոլորտը ժամանակի ընթացքում դառնում է մրցակցային և երբեմն նաև մրցակցությունը դառնում է ոչ առողջ, բայց բնականաբար ոչ իմ կողմից: Ես ունեմ իմ մոտեցումներն ու առանձնահատկությունները, որոնք հաճախ փնովում են, փորձում թերություններ գնտել, բայց գրագետ մարդիկ գիտեն, որ ես չեմ վնասում:

-Ես տեղյակ եմ, որ մեկնարկել է 2 XL հաղորդման 2-րդ եթերաշրջանը, քանի որ հաղորդումն արդեն ունի շարունակություն, ինչպե՞ս է լսարանի արձագանքն այժմ, երբ նրանք տեսել են՝ ինչ է կատարվել առաջին եթերաշրջանի ժամանակ:

-Հաղորդումն ունեցել է մեծ ցուցանիշներ, եղել է հաղորդման պահանջարկը և այդ ընթացքում նաև ստացել եմ համագործակցության տարբեր առաջարկներ, բայց նախագծի գաղափարն, ի սկզբանե, իմն է: Խոսելով 2-րդ եթերաշրջանի մասին՝ տեղեկացնեմ, որ հարցազրույցների փուլն արդեն ավարտվել է, բայց մինչ այժմ ստանում ենք հեռախոսազանգեր, նաև դիմում են տղամարդիկ, որոնք երբեմն 60-անց են: 

-Սովորաբար եթերաշրջանի մեկնարկով պայմանավորված՝ արվում են որոշակի փոփոխություններ, ինձ հետաքրքիր է՝ այս պարագայում կա՞ն նորություններ, թե՞ ձևաչափն ու ընթացքը նույնն է:

-2-րդ եթերաշրջանը տարբերվելու է նախորդից, քանի որ, ի սկզբանե, եղել է հեռուստատեսային ձևաչափ և դիտարկել ենք այն որպես հաղորդում, իսկ հիմա շեշտը դրել ենք բնական ընթացքի վրա և տեսարանները, երկխոսությունները իմ ներկայությունը լինելու է ավելի շոշափելի, առավել իրականությանը մոտ և բնականաբար այս կետերով պայմանավորված՝ ավելի բնական:

 

-Տեղյակ եմ, որ հայերեն հաղորդակցվելու պարագայում առաջին եթերաշրջանում եղել են որոշակի բարդույթներ, նաև նախորդ եթերաշրջանում Ձեր առաջին փորձն էր, իսկ ինչպես է գործընթացն իրականացվում այժմ:

-Ճիշտ եք, նախկինում եղել են որոշակի բարդույթներ, խնդիրներ, քանի որ լեզվամտածողությունս ռուսերեն է, բայց այժմ ես շատ եմ աշխատում ինձ վրա, շատ եմ կարդում հայերեն գրականություն, մասնավորապես կարդում եմ տղայիս գրքերը: Նաև ուզում եմ նշել, որ երբեմն ոչ գրագետ բառերով հաղորդակցվելու պարագայում բարդույթավորվում էի, իսկ այժմ՝ ոչ:

-Ես տեղյակ եմ, որ Ձեր հաճախորդներին Դուք բավականին ոգեշնչում եք, Ձեր սոցիալական էջերում ևս մոտիվացիոն հոլովակներն ու տեքստերը գերակշռում են, իսկ ումից կամ ինչից եք մոտիվացվում Դուք:

- Ես ունեմ տարբեր ոգեշնչման աղբյուրներ, բայց առաջին դերում է որդիս: Երբեմն, երբ թևաթափ եմ լինում, չեմ ուզում աշխատել՝ մտածելով, որ բավականաչափ բան եմ ստեղծել, հիշում եմ որդուս և շարունակում աշխատել: Նաև իմ ոգեշնչման աղբյուր են հանդիսանում հետևորդներս, քանի որ ժամանակին շատերն ինձ չէին հասկանում, չէին ընկալում մտքերս, բայց այժմ ես ունեմ իմ լսարանը, որն ինձ տալիս է սեր և աշխատելու հարթակ, այսինքն՝ ես իրենց եմ ոգեշնչում, իսկ իրենք՝ ինձ:

 

 

Հեղինակ՝ Անի Առաքելյան 

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California