Չինաստանը պատրաստվում է պատերազմի․ Սի Ծինփինը դիմել է գեներալներին
INTERNATIONAL NEWSՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինը հայտարարել է, որ երկրին նախապատրաստում է պատերազմի, իսկ աշխարհը «պետք է լուրջ վերաբերվի դրան»։ Այդ մասին գրում է Foreign Affairs-ը։ Պարբերականի տվյալներով՝ Չինաստանի ղեկավարը նման հայտարարություն է արել ՉԺՀ-ի խորհրդարանի եւ նրա բարձրագույն քաղաքական խորհրդատվական մարմնի ամենամյա հանդիպման ժամանակ։
Սի Ծինփինը չորս առանձին ելույթներում անդրադարձել է պատերազմի նախապատրաստության թեմային, իսկ դրանցից մեկում նա իր գեներալներին հորդորել է «քաջաբար կռվել»։
Բացի այդ, Չինաստանի կառավարությունը հայտարարել է երկրի պաշտպանական բյուջեի 7,2%-ով ավելացման մասին, որը կրկնապատկվել է վերջին տասնամյակում։
Հատկանշական է, որ Պեկինը վերջին ամիսներին ներկայացրել է ռազմական պատրաստության մասին նոր օրենքներ: Հայտնի է նաև Թայվանի նեղուցով անցնող քաղաքներում նոր ռմբապաստարանների կառուցման և ամբողջ երկրում «Ազգային պաշտպանության մոբիլիզացիայի» նոր գրասենյակների ստեղծման մասին։