Համաշխարհային տնտեսությանը «ծանր օրեր» են սպասվում
ECONOMICSՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կանխատեսումների համաձայն՝ 2023 թվականը բարդ տարի է լինելու համաշխարհային տնտեսության համար։ Այս մասին Բոաոյի ասիական ֆորումի ժամանակ հայտարարել է ԱՄՀ ղեկավար Քրիստալինա Գեորգիևան։
Նրա խոսքով, ուկրաինական պատերազմի հետևանքների պատճառով համաշխարհային տնտեսության ՀՆԱ-ի աճի տեմպը կլինի 3%-ից ցածր:
«Համաշխարհային տնտեսությունը որոշ ժամանակ գտնվել է անկայուն միջավայրում՝ իրար ետևից մի քանի ցնցումների ենթարկվելով: Մենք ակնկալում ենք, որ 2023 թվականը կլինի ևս մեկ դժվար տարի, երբ համաշխարհային տնտեսական աճը կնվազի 3 տոկոսից ցածր՝ Ուկրաինայի պատերազմի ազդեցության պատճառով»,- ասել է ԱՄՀ ղեկավարը։
Գեորգիևան հավելել է, որ այսօր աշխարհն ականատես է լինում ցածր տոկոսադրույքներից շատ ավելի բարձր տոկոսադրույքների արագ անցման։
«Գնաճն անխուսափելիորեն տուրբուլենտներ է ստեղծում տնտեսապես զարգացած որոշ երկրների բանկային հատվածի համար»,-ընդգծել է պաշտոնյան։