ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանին բերման ենթարկելը և ձերբակալելը` ՀՀ-ից նոր տարածքներ հանձնելու թեման շեղելու հուսահատ փորձ է.Զաքարյան
POLITICSԱրտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանին բերման ենթարկելը և ձերբակալելը` ՀՀ-ից նոր տարածքներ հանձնելու թեման շեղելու հուսահատ փորձ է: Նույնիսկ դեմոկրատիայից հեռու Թուրքիայում մեջլիսում, ընդդիմադիր պատգամավորների հետ ծեծկռտուքներից հետո խնդիրներն արագ հարթվում են: Մեզ մոտ անպատճառ պետք է ձերբակալեն, եթե ընդդիմադիր է, իսկ ուսապարկերին ամեն ինչ կարելի է:
Անվերապահ աջակցություն եմ հայտնում Մհեր Սահակյանին, վստահ լինելով, որ նրան հասցրել են հավասարակշռությունից հանել` շոու սարքելու նպատակով:
Եթե չեն կարողանում հայ ժողովրդին և Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանել, ուրեմն պետք է ինչ-որ բան հրահրեն ու շոուն ամեն գնով գլուխ բերեն:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
A Birthday in Italy with Unibank
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



