Yerevan, 18.June.2026,
00
:
00
BREAKING


«Փաշինյանին որևէ մեկը չի հավատում, և իր հետ որևէ մեկն անգամ միջնաժամկետ որևէ գործ ունենալ չի ցանկանում». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կառավարության վերջին նիստի ժամանակ և ավելի ուշ նաև ԱԱԾ հաղորդագրությամբ հայտարարվեց, որ ապրիլի 1-ից ԱՀ-ն Հայաստանին կապող Լաչինի միջանցքը պետք է ավարտվի Կոռնիձորի կամուրջին: Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ Հայաստանի և Ադրբեջանի՝ մարտի վերջին օրերին վերոհիշյալ հատվածի երկայնքով սահմանապահների տեղակայման պայմանավորվածություններ են ձեռք բերվել, բայց ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել, իրականացնել ինժեներական աշխատանքներ և 5 կետում սահմանից 100-ից 300 մետր ավելի առաջ է տեղակայվել:

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը, շեշտելով Հայաստանն Արցախին կապող նոր ճանապարհի վերաբերյալ ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածության մասին, ինչը, նրա խոսքով, մասամբ բխում էր նոյեմբերի 9-ի փաստաթղթից, «Փաստի» հետ զրույցում նախ հիշեցրել է, որ 3 տարվա ընթացքում պետք է նախագիծ ներկայացվեր ու նոր ճանապարհի շինարարություն կատարվեր:

«Այդ գործընթացը, սակայն, շատ արագ ու ժամանակից շուտ արվեց, և այնպիսի տպավորություն էր, որ Հայաստանը շտապում է հանձնել Լաչինի՝ Հայաստանն Արցախին կապող ճանապարհը: Ինչ վերաբերում է բուն թեմային, ապա Ադրբեջանը, հասկանալով իր ուղղակի օգուտը, ժամանակից շուտ շտապում էր ամեն ինչ անել և Հայաստանին պարտադրում էր, որ ՀՀ-ն էլ օր առաջ հրաժարվի այդ ճանապարհից: Ադրբեջանն իրականում ապրիլի 1-ից մի քանի օր առաջ սկսել է տեղակայվել, ինչը տրամաբանական է: Այսինքն, իրենք ապրիլի 1-ին պատրաստվել են, ասել նաև, որ նշված ժամկետում «Տեղի կողմով այդ ճանապարհը պետք է փակվի, իսկ երթևեկությունը պետք է լինի մեկ այլ ճանապարհով, որը դուք պետք է սարքեիք»: Իսկ մի կողմից՝ Հայաստանը ամբողջությամբ դեռ չի սարքել ճանապարհը, մյուս կողմից՝ ՀՀ իշխանությունները ժամանակից շուտ այնտեղից հանում են ՊՆ ստորաբաժանումները՝ հայտարարելով, որ նրանց փոխարինելու են սահմանապահ զորքերը, ավելին՝ նույնը կոչ են անում անել նաև Ադրբեջանին: Հայաստանի իշխանությունները, փոխանակ նույն ռուսների կամ Ադրբեջանի հետ պայմանավորվեին, որ ամեն ինչ սինխրոն լիներ, որ չգային ու բարձունքներ վերցնեին, 100-300 մետր ավելի խրվեին, քան պետք էր, ինչպես միշտ, կա՛մ էշի ականջում քնած են եղել, կա՛մ էլ միտումնավոր են արել՝ հաշվի առնելով ոչ բացառելի որոշակի պայմանավորվածություններ: Այսինքն, հնարավոր է՝ ասել են՝ լավ, 100-300 մետրը մտեք, մենք հետո կասենք՝ ապօրինի եք մտել, միևնույնն է, հետո ձեզ հանողն ո՞վ է»-ասաց քաղտեխնոլոգը:

Այս առումով, ըստ նրա, նաև քաղաքական մանիպուլյացիայի հարց կա: «Երբ Փաշինյանն ասում է՝ մենք ՊՆ զորքը հանում ենք և սահմանապահ զորքեր ենք մտցնում, սա փաստացի նշանակում է հայտարարել, թե որտեղ մեր սահմանապահները կանգնած են, դրանից դուրս արդեն Ադրբեջանն է: Առհասարակ, աահմանապահները կանգնում են սահմանի վրա, իսկ այնտեղ, որտեղ տարածքները, այսպես ասենք, վիճելի են, կանգնած են լինում զորքերը: Այսինքն, ՀՀ իշխանությունները, ասելով, որ մենք այնտեղ կտեղակայենք մեր սահմանապահներին, դուք՝ ձեր, փաստացի ասում են, որ այսուհետ Տեղից այնկողմ Ադրբեջանն է, ըստ էության՝ Արցախն էլ հետը: Եվ, փաստացի, առանց դեմարկացիայի, դելիմիտացիայի, առանց որևէ խաղաղության պայմանագրի ստորագրման սահման է դրվում: Այդ դեպքում առհասարակ ինչո՞ւ է պետք դեմարկացիան, դելիմիտացիան, եթե կարելի է սահմանապահ դնելով՝ ասել, որ  մեր սահմանն այստեղով է անցնում»,-հռետորական հարց հնչեցրեց քաղտեխնոլոգը՝ միևնույն ժամանակ շեշտելով, որ Ադրբեջանն այդ հատվածներում ոչ թե սահմանապահ, այլ ՊՆ զորք է տեղակայել:

«Մեծ հաշվով, բավականին լուրջ քաղաքական նրբություն կա, որը էական ազդեցություն կարող է ունենալ գործընթացների վրա: Եվ այս ամենն, իհարկե, արվում է շատ անփույթ, անպատասխանատու և ուշացումներով: Ինչպե՞ս է ստացվում, որ Ադրբեջանը երկու օր շուտ գալիս, ինչ պետք է, վերցնում է: Ի՞նչ է, մենք հետախուզություն չունե՞նք: Մեծ-մեծ խոսում են արտաքին հետախուզություն ստեղծելու մասին, օրումեջ 200 դոլարանոց շպիոններ են բռնում… Իսկ Ադրբեջանը 2 օր առաջ գալիս է, այստեղ նոր հիշում են, որ այնտեղ ճանապարհ ունեին սարքելու»,- նկատեց Վիգեն Հակոբյանը:

Անդրադառնալով բանակցային գործընթացներին ու դրանց նշանակությանը վերոնշյալի համատեքստում՝ քաղտեխնոլոգը շեշտեց. «Նիկոլ Փաշինյանը, ընդհանուր առմամբ, ստրատեգիական խնդիր ունի. այն է՝ ստորագրել, այսպես կոչված, խաղաղության պայմանագիր, որով ինքն ընդամենը կփորձի ֆիքսել ՀՀ տարածքային ամբողջականությունը՝ իր պատկերացմամբ՝ 29 հազար 800 քառակուսի կիլոմետրի շուրջ: Ի սկզբանե հայտարարում է, որ Արցախի հետ առնչություն չունի, լավագույն դեպքերում ասում է, որ կզբաղվեն հումանիտար, սոցիալական հարցերով, ըստ էության, ինչպես յուրաքանչյուր երրորդ երկիր:

Ասում է նաև, որ իրեն 2 հարց է հետաքրքրում. առաջինը, որ 29 հազար 800 քառակուսի կիլոմետրն Ադրբեջանը ճանաչի, երկրորդը՝ Արցախում հայերին գոնե չկոտորեն, անվտանգության ու իրավունքների երաշխիքներ լինեն: Դրա համար է հայտարարում, որ իրեն երաշխավորներ են պետք, ովքեր կերաշխավորեն, որ Ադրբեջանը չի խախտի Արցախի բնակչության անվտանգությունն ու իրավունքները, ա՛յս-ա՛յս սահմաններով կճանաչի ՀՀ տարածքային ամբողջականությունը՝ լավ հասկանալով, որ թուղթ ստորագրելով՝ ոչինչ չի լուծվում, և այդ թուղթը լավագույն դեպքում կարող է մնալ օդում: Փաշինյանը երաշխավոր է փնտրում՝ հայտարարելով, որ ռուսները երաշխավոր չեն, ամեն ինչ անելով՝ նրանց հատուկ վանում է, բայց միաժամանակ նաև ասում, թե, կարծես, բրյուսել յան ֆորմատն էլ չի աշխատում»:

Իսկ իրականում, Վիգեն Հակոբյանի դիտարկմամբ, որևէ մեկը չի ուզում նշված գործընթացի երաշխավոր լինել: «Ռուսները, լավ թե վատ, կան և ասում են, որ պարտավորությունները կկատարեն, քանի որ իրենք են երաշխավորը: Նիկոլն էլ ասում է՝ լավ երաշխավոր չեք, կփորձեմ ուրիշ տեղ փնտրել, բայց ուրիշ երաշխավորներ Արևմուտքում չկան: Արևմուտքին զուտ հետաքրքրում է միայն այն, որ Փաշինյանը և Ալիևը ամեն ինչ անեն ռուսական զորքը հետագայում նաև տարածաշրջանից դուրս հանելու համար: Ռուսների փոխարեն այստեղ անվտանգության երաշխավոր լինելու հարցը Արևմուտքին չի հետաքրքրում: Այս ամենը հաշվի առնելով՝ Փաշինյանի խաղաղության դարաշրջանի կոնցեպտն ամբողջությամբ տապալված է: Առհասարակ, լուզեր մարդկանցից ձևավորված իշխանությունը չի կարող արտաքին քաղաքական դաշտում հաջողություն ունենալ:

Իսկ երաշխավոր չեն կանգնում, որովհետև իրեն որևէ մեկը չի հավատում՝ հասկանալով, որ Բրյուսելում մի բան է ասում, Մոսկվայում՝ այլ բան, Իրանում՝ մեկ այլ բան, Ֆրանսիայում՝ ամբողջությամբ այլ: Սա է պատճառը, որ իր հետ որևէ մեկը անգամ միջնաժամկետ որևէ գործ ունենալ չի ցանկանում, առավել ևս, որ նույն Արևմուտքն ու ՌԴ-ն շահեր ունեն Ադրբեջանի հետ: Մինչդեռ Փաշինյանն աշխարհաքաղաքական սեղանին՝ այդ սակարկության դաշտում, ընդամենն իր կեղծ, այսպես ասած, ժողովրդավարության արժեքն է դրել, ու արդյունքում ոչինչ չի ստացվում, ոչ ոք բանի տեղ չի դնում: Ամբողջ բանակցային թատրոնը նաև նրա համար է, որ Փաշինյանը ոչ միայն «խաղաղության պայմանագրի», այլև իր համար է անձնական երաշխավոր փնտրում, ինչը չի ստանում»,- ասաց Հակոբյանը՝ նշվածով պայմանավորելով Փաշինյանի նաև իրարամերժ հայտարարությունները:

Հաշվի առնելով նկարագրված իրավիճակը՝ Վ. Հակոբյանը նշեց, որ հիմա բավականին ծանր վիճակում ենք: «Իրավիճակը պատային է. ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն վիճակ է: Այս իշխանությունները պատերազմի չեն պատրաստվում, որովհետև երբ ՀԱՊԿ-ը զենք - զինամթերք է առաջարկում, հրաժարվում են: Փաշինյանը նաև ամբողջ աշխարհով մեկ հայտարարում է՝ «փող ունենք, բայց մեզ զենք տվող չկա», նաև բողոքում է ՀՕՊ համակարգերից՝ աշխարհին, ըստ էության ասելով, թե «մենք թույլ ենք, կռվող չենք և չենք էլ պատրաստվում, կոնսոլիդացիա չկա»:

Իր, այսպես կոչված, խաղաղությունն էլ ամեն ինչ զիջելու մեթոդոլոգիայով չի ստացվում, որովհետև Ադրբեջանին առանձնապես այդ խաղաղությունը պետք չէ: Ասում է՝ ինձ պետք է, որ թղթի վրա գրես, որ Ղարաբաղը իմն է, ու պետք է լուծենք նաև միջանցքի հարցը, իսկ մնացածն առանց քո խաղաղության էլ կգրավեմ: Այսինքն, ո՛չ այն է ստացվում, ո՛չ այն, դրա համար էլ փակուղային իրավիճակ է: Եվ որպեսզի ինչ-որ բան ստացվի, Հայաստանում նախևառաջ պետք է լինի այնպիսի ղեկավարություն, որը կա՛մ կպատրաստվի կռվի, կա՛մ դրա հետ մեկտեղ կփորձի շտկել բոլոր հարաբերությունները դաշնակիցների, բարեկամների ու գործընկերների հետ»,-ընդգծեց քաղտեխնոլոգը՝ հավելելով, որ մեզ մոտ այս առումով բարդ վիճակ է, քանի որ ոչ մի դաշնակից, գործընկեր իրականում չունենք ո՛չ ռազմաքաղաքական, ո՛չ էլ քաղաքական տեսանկյունից, ինչը ևս վերոնշյալ փակուղու տրամաբանության մեջ է:

Վիգեն Հակոբյանը շեշտեց, որ «բոլորի հետ լավ ենք այնպես, ինչպես լավ ենք Ռուսաստանի հետ»: Այս համատեքստում անդրադառնալով այս փուլում ՌԴ-ից եկող ազդակներին՝ կապված ՀՀ-ի կողմից հատկապես Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի վավերացման գործընթացի հետ, քաղտեխնոլոգը հավելեց. «Այս պահին Արևմուտք-ՌԴ հակամարտության մեջ ամենասուր, ֆոնային և գերզգայուն հարցերից մեկը Միջազգային քրեական դատարանի կողմից Պուտինի ձերբակալման հարցն է: Այն, որ հենց այս պահին է Հայաստանը որոշել վավերացնել կանոնադրությունը, Մոսկվան և անձամբ Պուտինը սա ուղղակի որպես թշնամական քայլ են դիտարկել ՌԴ-ի նկատմամբ՝ անկախ ՀՀ իշխանությունների բերած պատճառաբանությունից, ըստ որի, նպատակը հետագայում Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելն է: Իրավական տեսանկյունից նշվածը նոնսենս է: Քաղաքական տեսանկյունից առավել ևս նոնսենս է. հաշվի առնելով ՀՀ իշխանությունների ու անձամբ Փաշինյանի գերնուրբ վերաբերմունքն Ադրբեջանի նկատմամբ՝ ֆանտաստիկայի ժանրից է մտածել, թե Ադրբեջանին պետք է դատի տան: Իշխանությունների համար սա ընդամենն «ատմազկա» է: Սա բավականին վտանգավոր գործընթաց է: Կարող են համարել, որ ՀՀ-ն կարմիր գիծ է անցնում ու բավականին կոշտ պատասխան լինի, ընդ որում՝ սիմետրիկ և ասիմետրիկ»:

Ինչ վերաբերում է նշվածի շուրջ հանրության և հատկապես ՀՀ քաղաքական ուժերի արձագանքներին, նա հավելեց. «ՀՀ քաղաքական կուսակցությունների, ուժերի դիրքորոշումը ոչ թե այս կամ այն անձի հարցազրույցներով, այլ կուսակցությունների քաղաքական հայտարարություններով է պայմանավորվում: Խոսքն իշխանության, Փաշինյանի հետ հանդիպումների գնացող արտախորհրդարանական ուժերի մասին չէ, իրենց հետ ամեն ինչ վաղուց պարզ է: Բայց ընդդիմադիր դաշտում միակ կուսակցությունը, որը պաշտոնապես արձագանքել է, ՀՀԿ-ն է, որը հանդես է եկել քաղաքական հայտարարությամբ: Կուսակցությունը քաղաքական բառապաշարով ու եզրույթներով բավականին կշռադատված քաղաքական գնահատական է տվել իրավիճակին, որը ստեղծվել է այսօրվա վարչախմբի արկածախնդիր գործողությունների պատճառով՝ կապված Հռոմի ստատուտի հաստատման գործընթացի հետ»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During Weekends