Yerevan, 24.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ստալինը, Մայակովսկին ու «Հերցեգովինա ֆլորը». «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ծխախոտի այս ապրանքանիշի մասին շատերը գիտեն, նույնիսկ նրանք, ովքեր երբեք չեն ծխել: Բայց ոչ պակաս հետաքրքիր է, որ շատերը «Հերցեգովինա ֆլոր» սիգարետը ճանաչում են որպես «Ստալինի ծխախոտ»: Հենց այդ ծխախոտային արտադրանքն է նախընտրել օգտագործել Խորհրդային Միության նախկին առաջնորդը: Այդ ապրանքանիշի ծխախոտի վաճառքի համար անհնար էր գտնել լավագույն գովազդ, չնայած ոչ պակաս հայտնի անձինք ևս ծխել են «Հերցեգովինա ֆլոր»: Օրինակ՝ նույնիսկ Վլադիմիր Մայակովսկին, դեռևս նախքան Ստալինի՝ ԽՍՀՄ-ի առաջնորդ դառնալը, հիանալով այդ ծխախոտի որակից, գրել է հետևյալ տողերը. ««Հերցեգովինա ֆլորը» ցանկացած այլ ծխախոտի հակահարված կտա»:

Դա եղել է 1920-ականներին: Մոսկվայի «Յավա» ծխախոտի գործարանը, որը արտադրում էր «Հերցեգովինա ֆլոր» ծխախոտ, հիմնադրվել է 19-րդ դարում խարկովցի ձեռներեց Սամուիլ Գաբեյի կողմից: Լինելով Ղրիմի թաթար՝ նա եղել է շատ խորաթափանց ու ճարպիկ ձեռներեց. շատերը միայն կարող էին նախանձել նրան: Ցանկանալով սպառողին փոխանցել մի այնպիսի յուրօրինակ բան, որը տարբերվում է երկրի այլ ծխախոտային արտադրանքներից, Գաբեյը հասել է նրան, որ ծխախոտն իր գործարան բերվի հեռավոր Յավա կղզուց: Դրանից հետո ծխախոտի գործարանը ստացել է նույն անունը: Ավելի ուշ ծխախոտ սկսել են մատակարարել Բալկաններից. Հերցեգովինայի մարզի բնակիչներն են զբաղվել դրա մշակմամբ:

Այդ ծխախոտը նախատեսված է եղել ինչպես սիգարետների, այնպես էլ ծխամորճերի համար: Հենց այդպես էլ սկսվել է «Հերցեգովինա ֆլոր» ապրանքանիշի պատմությունը: Մինչև Ստալինի քաղաքական ասպարեզում հայտնվելը «Հերցեգովինա ֆլորն» արդեն իսկ շատ տարածված է եղել: Նախահեղափոխական Ռուսաստանում այդ ծխախոտը համարվել է էլիտար: Դրանք հասանելի են եղել միայն այն մարդկանց, որոնք եղել են բավականին բարեկեցիկ կամ եղել են ազնվականության ներկայացուցիչներ: Իոսիֆ Ջուղաշվիլին «Հերցեգովինա ֆլոր» օգտագործել է դեռ երիտասարդ ժամանակ, երբ ակտիվ պայքարել է ցարական ռեժիմի դեմ: Արդեն այդ տարիներին նա կարող էր իրեն թույլ տալ ծխախոտի այդ թանկ տեսակի օգտագործումը:

Հայտնի է, որ Ստալինը սիրում էր ծխել միայն ծխամորճ, բայց այն ծխախոտով լցոնելու համար նա մանրացնում էր երկու գլանակ «Հերցեգովինա ֆլոր»: Անմիջապես հարց է ծագում, թե ինչո՞ւ, եթե կարելի է վերցնել և պարզապես գլանակը ծխել: Շատ պարզ պատճառով. պարզապես այդ ժամանակ շատ նորաձև էր ծխամորճ ծխելը: Ուղղակի սովորական մարդիկ օգտագործել են մախորկա կամ էժան ծխախոտ, իսկ բուրժուա էլիտան կարող էր իրեն թույլ տալ գնել «Հերցեգովինա ֆլոր» ապրանքանիշի ծխախոտ: Ժողովուրդը չպետք է իմանար, որ խորհրդային պետության ղեկավարը ծխում է այդքան թանկ ծխախոտ: Բայց Ստալինը չէր ցանկանում հրաժարվել իր սիրած ծխախոտից, ուստի և ծխամորճը լցնում էր դրանով:

Բայց անհնար է պարկի մեջ մախաթը թաքցնել. Ստալինը ընկերական շրջապատում հաճախ ծխում էր «Հերցեգովինա ֆլոր» սիգարետներ, և այդ մասին շատերը գիտեին: Արդյունքում ԽՍՀՄ-ում ստիպված սկսել են այլևս չհիշատակել այն փաստը, որ այդ ծխախոտը «բուրժուական» ծագում ունի: Ընդհակառակը, շատերն են սկսել անցնել Ստալինի ծխախոտին՝ ցանկանալով ընդօրինակել իրենց առաջնորդին: Իսկ դա լավագույն գովազդն է ծխախոտի վաճառքի համար: «Հերցեգովինա ֆլոր» սիգարետներ ներկայում էլ են արտադրվում, սակայն դրանք արդեն չունեն իրենց նախկին փառքը և ժողովրդականությունը:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts