Իրանի ԱԳՆ-ն բացատրություններ է պահանջել Ադրբեջանից
INTERNATIONAL NEWSՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին անդրադարձել է Իսրայելի ԱԳ նախարարի՝ Ադրբեջանի գործընկերոջ հետ «Իրանի դեմ միասնական ճակատ ստեղծելու» վերաբերյալ համաձայնության մասին հայտարարություններին։
Քանանին դա համարել է Ադրբեջանի տարածքը Իրանի ազգային անվտանգությանը սպառնացող վտանգի վերածելու՝ սիոնիստական ռեժիմի չար մտադրությունների հերթական փաստաթուղթը և խստորեն դատապարտել է այն։
Իրանցի դիվանագետը Իսրայելի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հայտարարություններն անվանել է նրանց հակաիրանական համագործակցության լռելյայն հաստատում և բացատրություն պահանջել Ադրբեջանի իշխանություններից այս հարցում։