Ոստիկանությունը Բրյուսելում մահապարտների համար գոտիների պատրաստման արհեստանոց Է հայտնաբերել
INTERNATIONAL NEWSԳոտիները, որոնք նոյեմբերի 13-ին մահապարտ-ահաբեկիչները պայթեցրել են Փարիզում իրականացված ահաբեկչական գործողության ժամանակ, պատրաստվել են Բրյուսելի Սքարբեկի կոմունայի բնակարաններից մեկում: Այդ մասին, հունվարի 8-ին հաղորդել են De Standaard, Het Nieuwsblad եւ Het Laatste Nieuws ֆլամանդական թերթերը:
Քննիչները հիմք ունեն պնդելու, որ այդ բնակարանում, որը վարձակալել Էր այս պահին կալանքի տակ գտնվող կասկածյալներից մեկը, թաքնվել Է փարիզյան ահաբեկչական գործողությունների մասնակից Սալահ Աբդեսլամը, որի նկատմամբ հանցագործությունից հետո հետախուզում Է հայտարարված:
Այդ արհեստանոցը, ճշտում են զանգվածային լրատվամիջոցները, հետաքննությունը հայտնաբերել Է դեկտեմբերի 9-ին կատարված խուզարկությունների ընթացքում: Բնակարանում գտել են պայթանյութի հետքեր, պայթանյութի համար՝ ձեռքով կարված երեք գոտիներ, ինչպես նաեւ Աբդեսլամի մատնահետքերը:
Ինչպես նշում Է RTBF հեռուստաալիքը, համերկրային դատախազությունն առայժմ չի մեկնաբանում այս տեղեկավտությունը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



