Yerevan, 22.July.2026,
00
:
00
BREAKING


Ապրիլյանից հետո հանդուրժողականությունը հող նախապատրաստեց հետագա ագրեսիաների համար. ԱՀ ԱԳՆ-ի կոչը

SOCIETY

Ցանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա

Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն  է տարածել Ադրբեջանի կողմից սանձազերծված ապրիլյան քառօրյա պատերազմի 7-րդ տարելիցի կապակցությամբ: Հայտարարությունում մասնավորապես ասվում է.

«2016 թ․ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, կոպտորեն խախտելով 1994 թ. Կրակի և ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին համաձայնագիրը, Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ հարձակման անցան Արցախի Հանրապետության դեմ՝ օգտագործելով իրենց ողջ հարձակողական զինանոցը, այդ թվում՝ ծանր զրահատեխնիկա, հրետանի և ռազմական օդուժ: Ադրբեջանական զինուժը ոչ միայն գրոհեց ԱՀ Պաշտպանության բանակի առաջապահ դիրքերը, այլև թիրախավորեց սահմանամերձ բնակավայրերը՝  պատճառելով ավերածություններ, սպանելով և ծանր վիրավորելով անմեղ քաղաքացիական անձանց, այդ թվում՝ կանանց և երեխաների:

Ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը  կատարեցին նաև բազմաթիվ վայրագություններ  և պատերազմական հանցագործություններ, մասնավորապես՝ հայ ռազմագերիների և խաղաղ բնակիչների դաժան սպանություններ, գլխատումներ և սպանվածների մարմինների խոշտանգումներ։ Այդ դաժան հանցագործություններն իրականացնողները հետագայում Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության ողմից արժանացան պետական խրախուսման, իսկ նրանց հանցագործությունները փառաբանվեցին ադրբեջանական հասարակության մեջ և ներկայացվեցին որպես օրինակելի վարքագիծ:

Ապրիլյան ագրեսիան հերթական անգամ բացահայտեց խաղաղ գործընթացը տապալելու և հակամարտությունն ուժային ճանապարհով լուծելու Ադրբեջանի հեռահար նպատակները։

Ավելին, Ադրբեջանի հանցավոր գործողությունների անպատժելիությունը և ստանձնած պարտավորությունները չկատարելու հանդեպ միջազգային հանրության հանդուրժողականությունը, ըստ էության, պարարտ հող նախապատրաստեցին և հնարավորություն ստեղծեցին Արցախի դեմ Ադրբեջանի նոր սադրանքների և ագրեսիայի համար։

Արդյունքում, ընդամենը չորս տարի անց՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանը, Թուրքիայի ակտիվ աջակցությամբ և միջազգային ահաբեկչական խմբավորումների ներգրավմամբ, նոր լայնածավալ պատերազմ սանձազերծեց Արցախի դեմ՝ օկուպացնելով և էթնիկ զտման ենթարկելով Արցախի Հանրապետության տարածքի զգալի մասը։ Այսօր էլ, լիակատար անպատժելիության և անտարբերության մթնոլորտում, Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիվ և ահաբեկչական քաղաքականությունը Արցախի ժողովրդի նկատմամբ՝ շուրջ 4 ամիս Արցախի 120.000 բնակչությանը պահելով անօրինական շրջափակման մեջ, պարբերաբար խախտելով 2020 թ. նոյեմբերի 9-ին Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ հաստատված հրադադարի ռեժիմը՝ թիրախավորելով ինչպես ԱՀ ՊԲ զինծառայողներին, այնպես էլ խաղաղ բնակչությանը, գրավելով նոր տարածքներ և ռազմավարական բարձունքներ, խաթարելով Արցախի ժողովրդի տարրական կենցաղային պայմաններն ապահովող ենթակառուցվածքների աշխատանքը։

Արցախի ժողովրդի դեմ շարունակվող Ադրբեջանի անօրինական գործողությունները ցույց են տալիս, որ այդ երկրի իշխանությունները մտադիր չեն կատարել իրենց միջազգային պարտավորությունները և վարում են Արցախի հայաթափման և օկուպացման հետևողական քաղաքականություն։

Եվս մեկ անգամ կոչ ենք անում միջազգային հանրությանը, և առաջին հերթին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, անհապաղ և արդյունավետ քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացվող  էթնիկ զտման և ցեղասպան քաղաքականությունը կանխելու և, նախքան հակամարտության համապարփակ կարգավորման հասնելը, Արցախում բնականոն կենսագործունեության ապահովման մեխանիզմներ և երաշխիքներ ներդնելու ուղղությամբ։ Այս համատեքստում կարևորում ենք Արցախի ժողովրդի կողմից իրացված ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը, ինչն անհրաժեշտ նախադրյալ է նրա իրավունքների, անվտանգության և խաղաղ զարգացման ապահովման համար»:

CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram''